«Նյուքասլ» – «Բորնմութ»: Կանխատեսում և խաղադրույք

23:45, 20 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Նյուքասլ» – «Բորնմութ» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ֆանտաստիկ «Նյուքասլն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում երրորդն է: «Կաչաղակներն» ընդամենը մեկ պարտություն ունեն մրցաշրջանում: Սեփական դաշտում «Նյուքասլը» առայժմ չի սայթաքում՝ 5 հաղթանակ և 4 ոչ-ոքի: Այդ խաղերում թիմը բաց է թողել ընդամենը 5 գոլ, որից երեքը՝ «Մանչեսթեր Սիթիից»:

Եթե վերցնենք նախորդ 10 հանդիպումները, ապա «Նյուքասլը» 22 գոլ է խփել: Լիգայի գավաթի խաղարկության նախորդ ռաունդում Էդի Հաուիի կոլեկտիվը 11 մետրանոցներով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:

«Բորնմութը» վատ սկսեց մրցաշրջանը, հետո աստիճանաբար ավելացրեց, բայց հոկտեմբերի կեսին և նոյեմբերի սկզբին 4 անընդմեջ պարտություն կրեց ու նորից իջավ մրցաշարային աղյուսակի ներքևի հատված:

«Բորնմութն» ութ արտագնա խաղից միայն մեկն է հաղթել, բայց «Նյուքասլի» հետ ոչ-ոքի է գրանցել: Այնպես որ, այս մրցավեճում դեռ ամեն ինչ պարզ չէ:

Հասկանալի է, որ «Բորնմութը» թույլ է մրցակցից, բայց, ամեն դեպքում, ներկայացնում է Պրեմիեր լիգան: Դրան գումարենք նաև գավաթի գործոնը:

Կարելի էր ընտրել հյուրերի (+1,5) ֆորա տարբերակը, բայց ավելին եմ ցանկանում: Հետևաբար, առաջարկում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիական լիգայի գավաթ
23:45/20 դկտ
«Նյուքասլ» – «Բորնմութ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ