«Նեշվիլ» – «Ինտեր Մայամի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

05:00, 20 օգս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Նեշվիլ» – «Ինտեր Մայամի» Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Լեո Մեսիի հետ «Ինտեր Մայամին» անպարտելի է։ Այս մրցաշարում անցկացրած 6 խաղերից 5-ում թիմը հաղթել է հիմնական ժամանակում։ Մեսիից բացի, «Ինտեր Մայամին» պայմանագիր է կնքել Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի հետ։ Հասկանալի է, որ նույնիսկ եվրոպական ֆուտբոլի վետերանները ԱՄՆ-ում ֆուտբոլի մակարդակի համար դեռևս թոփ ֆուտբոլիստներ են։

Ընդամենը 3 ֆուտբոլիստ թիմում ավելացնելով՝ «Ինտեր Մայամին» հասել է եզրափակիչ։ Կարծում եմ, որ Մեսին ու թիմակիցները տիտղոս նվաճելու այս շանսը բաց չեն թողնի։ ԱՄՆ-ում այս օրերին ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում, կարելի է ասել, միայն Մեսին է։ Տոմսերի գները եռակի, նույնիսկ քառակի թանկացել են։

Խաղային առումով ևս «Ինտեր Մայամին» առաջադիմել է։ Դա բնական է, քանի որ յուրաքանչյուր խաղային դիրքում նոր ֆուտբոլիստ կա։ Շատ լավ տպավորություն է թողնում նաև երիտասարդ Մարտինեսը, որը խաղադաշտում փայլուն համագործակցում է Մեսիի հետ։

Գուցե այս եզրափակիչը գոլառատ չլինի, քանի որ պայքար է լինելու տիտղոսի, այլ ոչ թե երեք միավորի համար։ Իմ կանխատեսումն է «Ինտեր Մայամիի» հաղթանակը՝ 1․95 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի լիգայի գավաթ
05:00/20 օգս
«Նեշվիլ» – «Ինտեր Մայամի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ