«Նապոլի» – «Ինտեր»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 22 հնվ 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Նապոլի» – «Ինտեր» Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

«Նապոլին» և «Ինտերը» կվիճարկեն 2023 թվականի Իտալիայի Սուպերգավաթը: «Ներաձուրիները» հաղթել են վերջին երկու խաղարկությունում: Երրորդ անընդմեջ հաղթանակը կարող է երկրորդ անընդմեջը լինել Հենրիխ Մխիթարյանի համար: Հունվարի 21-ին ուժեղագույն հայ ֆուտբոլիստը դարձավ 35 տարեկան: Լավագույն նվերը կլինի հերթական տիտղոսը միլանյան ակումբի կազմում:

Քանի որ սկսեցի Մխիթարյանից, մի փոքր շարունակեմ նրա թեման: Հայաստանի հավաքականի նախկին ավագն ու Սուպերգավաթը վաղեմի «ընկերներ» են: Մխիթարյանն այդ խաղարկությունում հաղթել է բոլոր երկրներում, որտեղ հանդես է եկել: «Փյունիկի» հետ նա նվաճել է (երկու անգամ) Հայաստանի, «Շախտյորի» հետ՝ Ուկրաինայի, «Բորուսիայի» հետ՝ Գերմանիայի, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի, «Ինտերի» հետ՝ Իտալիայի Սուպերգավաթը: Հիմա նա կարող է կրկնել հաջողությունն Ապենինյան թերակղզում:

Անցած տարի Սաուդյան Արաբիայում հաղթելով «Միլանին»՝ «Ինտերը» յոթերորդ անգամ նվաճեց Սուպերգավաթը և տիտղոսներով հավասարվեց իր հարևանին: Ավելի շատ՝ ինը տիտղոս ունի միայն «Յուվենտուսը»: Այս խաղարկությունը կրկին Սաուդյան Արաբիայում է: «Ինտերը» կիսաեզրափակիչում ոչ մի շանս չտվեց «Լացիոյին»՝ հաղթելով 3-0 հաշվով: Վերջին գոլը Դավիդե Ֆրատեզին խփեց Մխիթարյանի դասագրքային փոխանցումից:

Առջևում գործող չեմպիոնն է: «Նապոլին» Ա սերիայում հաղթելուց հետո ցնցումների մեջ է: Առաջնությունում նեապոլյան ակումբը քարշ է գալիս աղյուսակի միջնամասում, և վերջերս, ստիպված էր փոխել գլխավոր մարզչին: Հետմարադոնյան ժամանակաշրջանում առաջին չեմպիոնությունը նվաճած Լուչանո Սպալետին հեռացավ և թիմ վերադարձավ Վալտեր Մացարին: Չի կարելի ասել, որ «Նապոլիում» ամեն ինչ շտկվեց, բայց կիսաեզրափակիչում «Ֆիորենտինային» 3-0 հաշվով հաղթելուց հետո Մացարիի թիմն ունի տիտղոս նվաճելու հնարավորություն: Ամեն դեպքում, դիմակայության ֆավորիտն «Ինտերն» է: «Նապոլիի» կազմում չէ թիմի գլխավոր գոլահար Վիկտոր Օսիմհենը, որը Նիգերիայի հավաքականի կազմում մասնակցում է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը: Բացի այդ, թիմերը կտրուկ տարբերվող մարզավիճակներում են գտնվում: Կարծում եմ՝ «Ներաձուրիները» վստահ հաղթանակ կտանեն՝ երկու և ավելի գնդակի առավելությամբ: Ամեն դեպքում, կարելի է ընտրել ավելի ապահով՝ վերադարձի հնարավորությամբ տարբերակը: Իսկ եթե անվերապահորեն հավատում եք «Ինտերին», ապա -1.5 հանդիկապը հենց Ձեզ համար է:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Իտալիայի Սուպերգավաթ
23:00/22 հնվ
«Նապոլի» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ