«Մաքաբի Հայֆա» – «Յուվենտուս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:45, 11 հկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մաքաբի Հայֆա» – «Յուվենտուս» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Մաքաբի Հայֆայի» ելույթները Չեմպիոնների լիգայում ընթանում են այնպես, ինչպես սպասվում էր՝ հաշվի առնելով H խմբում մրցակիցների որակը. 3 պարտություն մեկնարկային 3 խաղում, այդ թվում՝ 1:3 հաշվով պարտությունը Թուրինում «Յուվենտուսից»։ Այս դիմակայությունում հերթական պարտությունն իսրայելյան ակումբին դուրս կթողնի հետագա պայքարից։ Ավելին, գրեթե 100 տոկոսով կարելի է վստահ լինել, որ «Մաքաբին» չի ունենա նույնիսկ եվրագավաթային գարուն։ «Մաքաբին» հաղթել է իտալական թիմերի դեմ իր 6 հանդիպումներից միայն մեկում։ Այդ 6 խաղերից 3-ում Հայֆայի թիմը պարտվել հենց «Յուվեին»։ Թեև նրանց հաջողության հեռանկարները փոքր են, տանտերերն ունեն բավականին հարուստ եվրոպական տնային ռեկորդ, որի վրա կարելի է հենվել. ՊՍԺ-ից երկրորդ տուրում կրած պարտությունը միայն երկրորդն է վերջին 18 տնային խաղերում։

Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո ակնկալվում էր, որ «Յուվենտուսը» կարող էր բարելավել իր ցուցանիշներն ու խաղը «Բոլոնիային» 3։0 հաշվով հաղթելուց հետո, սակայն անցած հանգստյան օրերիին Մաքս Ալեգրիի տղաները 0։2 հաշվով պարտվեցին «Միլանին»՝ ցուցադրելով անատամ ու անհրապույր ֆուտբոլ։ Իտալական մամուլը գրում է, որ այժմ Մասիմիլիանո Ալեգրիի տղաները պետք է հաղթանակ տանեն Հայֆայում, եթե ցանկանում են վառ պահել իրենց՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու հույսերը 9-րդ մրցաշրջանում անընդմեջ։ Նրանք 4 միավորով հետ են ՊՍԺ-ից և «Բենֆիկայից», որոնք կհանդիպեն Փարիզում։ Այնուամենայնիվ, դժվար է հավատալ «Յուվեի» հաջողությանը, որովհետև պաշտպանությունում թիմը գործում է չափից դուրս անփույթ։ Չի օգնել նույնիսկ Բրեմերի ձեռքբերումը։

Նախորդ շաբաթվա՝ այս թիմերի միջև կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» վերջապես խփեց 1-ից ավելի գնդակ։ Վերջին 7 խաղում թուրինյան գրանդը սահմանափակվում էր լավագույն դեպքում 1 գոլով։ Չեմ սպասում, որ «Յուվեն» դիտարժան խաղ ցույց կտա, բայց կարգի հաշվին միանշանակ մրցակցին կհաղթի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
20:45/11 հկտ
«Մաքաբի Հայֆա» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ