«Լայպցիգ» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Չեմպիոնների լիգան վերադառնում է։ 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լայպցիգը» կընդունի «Ռեալին»։ Չգիտեմ՝ ուրախացե՞լ են «Լայպցիգում», երբ իմացել են, որ խաղալու են «Ռեալի» հետ, բայց մադրիդյան թիմում գոհ են։
«Լայպցիգի» հետ «Ռեալն» արդեն խաղացել է և նույնիսկ պարտություն է կրել արտագնա խաղում։ Բայց դա եղել է խմբային փուլում։
Հիմա լրիվ այլ իրավիճակ է։ «Ռեալը» հիմա լավ է խաղում՝ չնայած վնասվածք ստացած խաղացողները շատ են։ Մադրիդյան թիմը առավելագույն կենտրոնացվածությամբ գործեց «Ժիրոնայի» հետ խաղում։
Փայլուն մարզավիճակում է Վինիսիուսը։ Բոլորը տեսան, թե ինչպես էր նա խաղում «Ժիրոնայի» հետ՝ մեկը մեկի դեմ պայքարում անընդհատ շրջանցելով մրցակցի պաշտպաններին։
«Լայպցիգը» Բունդեսլիգայի նախորդ տուրում 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել։ Թիմը հիմա լավ մարզավիճակում չէ։ «Լայպցիգն» այնքան էլ հուսալի չի գործում պաշտպանությունում։ Հաշվի առնելով «Ռեալի» մարզավիճակը, կարծում եմ, որ գերմանական թիմը գոլ բաց կթողնի։ Բայց «Լայպցիգը» լավ է գործում ստանդարտ դիրքերի ժամանակ, բացի այդ, խաղալու է տանը։ Տնային խաղերում թիմը հիմնականում գոլ է խփում։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․60 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: