«Լացիո» – «Յուվենտուս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 08 ապր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Լացիո» – «Յուվենտուս» Իտալիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնությունում զարգացող իրադարձությունները պարզապես նվեր են «Լացիոյի» համար։ «Արծիվներն» ունեն հիասքանչ հնարավորություն մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում ամրապնդվելու համար։ Այդ արդյունքին ահասնելու համար անհրաժեշտ է սեփական հարկի տակ առավելության հասնել «Յուվենտուսի» նկատմամբ։ Տուրի կենտրոնական հանդիպումից առաջ ևս մեկ անգամ հիանում ենք «Լացիոյի» ղեկավարության բարձր պրոֆեսիոնալիզմով։ Ակումբն ունի բժշկական հիանալի անձնակազմ. թիմում վնասվածք ունեցող այս պահին չկա։ Մարզչական տեսանկյունից էլ «Լացիոն» շահել է՝ ի դեմ Մաուրիցիո Սարիի։ «Ծխող» մասնագետի թիմը փետրվարից առ այսօր կրել է միայն 2 պարտություն, իսկ վերջին 2 տուրում գրանցվել է 2 «չոր» հաղթանակ, այդ թվում՝ «Ռոմայի» հետ սկզբունքային դերբիում։

«Յուվեն» էլ ոչ պակաս հիանալի մարզավիճակում է։ Ալեգրիի թիմը նախ շարունակում է պայքարը Իտալիայի գավաթում. կիսաեզրափակիչի առաջին խաղում գրանցվել է խաղաղ ելք «Ինտերի» հետ տնային խաղում։ Թեպետ «Յուվենտուսից» հանվել է 15 միավոր, սակայն այս պահին ունեցած 44 միավորը թույլ է տալիս պայքար մղել «Ատալանտայի», «Ռոմայի», «Ինտերի» ու «Միլանի» հետ չեմպիոնլիգյան քառյակում տեղ զվաղեցնելու համար։ Առաջիկա խաղում «Յուվեին» չի օգնի Մոյզե Կինը որակազրկման պատճառով, փոխարենը շարք են վերադարձրել Լեո Բոնուչին ու Պոլ Պոգբան։

Շատ բարդ հանդիպում է ելքի ու գոլերի կանխատեսման տեսանկյունից։ Երկու թիմերն էլ սիրում են լավ պաշտպանվել ու քիչ գոլ խփել։ Ենթադրում եմ, որ «Յուվեն» կարգով ավելի բարձր կլինի ու հենց այդ կարգի շնորհիվ էլ կհաղթի, սակայն այդ հաղթանակը, եթե նույնիսկ լինի, կլինի նվազագույն առավելությամբ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:45/8 ապր
«Լացիո» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ