«Լացիո» – «Ռոմա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 19 մրտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Լացիո» – «Ռոմա» Իտալիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այնպես է ստացվել, որ Ա սերիայի 27-րդ տուրը երկրպագուներին նվիրելու է միանգամից 2 սուպերխաղ։ «Հավերժ քաղաքի» դերբին, մի շարք մասնագետների պնդմամբ այլևս առաջվա պես կրակոտ չէ, սակայն նախորդ մրցաշրջանի խաղերը լրիվ հակառակն են ապացուցում։ Ե՛վ «Ռոման», և՛ «Լացիոն» այս մրցաշրջանում պայքարում են Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելու համար։ Նախորդ տուրի արդյունքով «Ռոման» կարող էր մաքուր 2-րդ տեղ դուրս գալ, սակայն «Սասուոլոյից» կրած տնային պարտությունը Ժոզեի թիմին ոչ միայն չհանեց բաղձալի հորիզոնական, այլև գցեց դուրս քառյակից։ «Լացիոն» էլ մեծ հաշվով չօգտվեց նվերից ու ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ՝ 0։0։ Հիմա «Արծիվները» 3-րդ տեղում են։

«Լացիոյի» համար մրցաշրջանի գերխնդիրը քառյակում հայտնվելն է. ակումբն արդեն դուրս է մնացել բոլոր մրցաշարերից և մնում է կենտրոնանալ միայն ներքին առաջնության վրա։ «Ռոման» գավաթում այլևս չկա, բայց նպատակ ունի հաղթել Եվրոպա լիգան, որտեղ մրցակիցը լինելու է «Գայլերին» քաջածանոթ «Ֆեյենորդը», որին Մոուրի թիմը հաղթել էր Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչում։

Պատասխանատու խաղից առաջ երկու թիմերն էլ ունեն խնդիրներ։ «Լացիոյի» գլխավոր կորուստը լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն է, որը վնասվածք ունի, իսկ Մատիաս Վեսինոն որակազրկված է։ Նմանատիպ խնդրի պատճառով խաղը բաց է թողնելու «Ռոմայի» պաշտպան Մարաշ Կումբուլան։ Ունի առողջական խնդիր նաև Ռիկ Կարսդորպը, որը քթի կոտրվածքի պատճառով դաշտ դուրս չի գա։

Այս թիմերի համար էական չէ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքը։ Էականն ու գլխավորը մրցակցին հաղթելն է։ Գրեթե միշտ այս թիմերի միջև խաղերում դեղին քարտերը քիչ չեն լինում։ Ենթադրում եմ, որ «Ռոմայի» քարտերն ավելի շատ կլինեն։ Կարծում եմ նաև, որ հեռացում էլ կլինի, քանի որ սա Հռոմի դերբի է։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
21:00/19 մրտ
«Լացիո» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Ա սերիա
21:00/19 մրտ
«Լացիո» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ