Կոստա-Ռիկա – Գերմանիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 01 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Կոստա-Ռիկա – Գերմանիա աշխարհի առաջնության խմբային փուլի E խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Աշխարհի առաջնության խմբային փուլը դեռևս չի ավարտվել, սակայն արդեն գրանցվել է առաջին խոշոր անակնկալը. չկարողանալով ցույց տալ իր մակարդակի ֆուտբոլը՝ Դանիայի ընտրանին իր խմբում գրավեց վերջին տեղն ու չի շարունակելու պայքարը փլեյ-օֆֆ փուլում։ Նույն ճակատագիրը կարող է սպառնալ Գերմանիայի ընտրանուն, եթե նրանք չհաղթեն Կոստա-Ռիկային։ Սակայն կարող է ձևավորվել մի իրավիճակ, երբ նույնիսկ այդ հաղթանակը կարող է չբավարարել «Բունդեսթիմին»։ Հանսի Ֆլիկի տղաներն անակնկալ պարտություն կրեցին Ճապոնիայից, իսկ երկրորդ տուրում չկարողացան հաղթել Իսպանիային։ Հիմա նրանք ունեն 1 միավոր ու վերջինն են։ Ցանկալի է, որ Կոստա-Ռիկային Գերմանիան հաղթի որքան հնարավոր է խոշոր հաշվով և հուսա, որ Իսպանիան կփակի Ճապոնիայի ճանապարհը։

Կոստա-Ռիկան Մունդիալի մեկնարկային տուրում անհավասար պայքար մղեց իսպանացիների հետ՝ պարտվելով 0։7 հաշվով։ Թվում էր՝ Նավասն ու ընկերներն անելիք չունեն այս մրցաշարում, սակայն երկրորդ տուրում վերցրին ու խառնեցին բոլորի խաղաքարտերը՝ առավելության հասնելով ճապոնացիների նկատմամբ։ Փաստացի, Կոստա-Ռիկան էլ չի կորցրել խմբից դուրս գալու հնարավորությունները, սակայն հաջորդ փուլ դուրս գալու համար թիմին պետք է միայն հաղթանակ, քանզի ոչ-ոքիի դեպքում կա հավանականություն, որ ևս 1 թիմ կունենա 4 միավոր, իսկ լրացուցիչ ցուցանիշներով Կոստա-Ռիկան կզիջի առաջին տուրում սեփակնա դարպասն իսպանացիներից 7 գնդակ ընդունելու պատճառով։

Ենթարդրում եմ, որ առաջին րոպեներից հենց Հանսի Ֆլիկի տղաները նետվելու են առաջ ու մինչև ընդմիջում 1-2 գոլ խփելու են։ Դրա վերաբերյալ էլ անում եմ իմ կանխատեսումը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/1 դկտ
Կոստա-Ռիկա - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ