«Ինտեր» – «Յուվենտուս»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 19 մրտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Յուվենտուս» Իտալիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Երկրպագուները մեծ ոգևորությամբ են սպասում Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «Ինտեր» – «Յուվենտուս» հանդիպմանը, որը մրցաշարային տեսանկյունից հսկայական նշանակություն ունի երկու թիմերի համար էլ։ Պարտության դեպքում «Ինտերը» գործնականում դուրս կմնա չեմպիոնական մրցավազքից, կբարդացնի իր վիճակը չեմպիոնլիգյան քառյակում տեղը պահելու համար մղվող պայքարում։ «Յուվենտուսն» էլ եթե ձախողվի Միլանում, կարող է մոռանալ հրաշքի ու նույն՝ չեմպիոնլիգյան գոտում տեղ ունենալու մասին։

Առաջիկա խաղին թիմերը մոտենում են հրաշալի տրամադրությամբ. «Ինտերը» մեծ դժվարությամբ, բայց հաղթահարեց «Պորտուի» արգելքը ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Եվրոպա լիգայի նույն փուլում է նաև «Յուվենտուսը», որը հեշտությամբ հաղթեց «Ֆրայբուրգին»։ Ալեգրիի թիմը վերջին 3 խաղում հրաշալի տպավորություն է թողնում իր գրավիչ ու գոլառատ ֆուտբոլով. 3 խաղ, 3 հաղթանակ, որոնցից 3-ը՝ «չոր»։ Իսկ ահա «Ինտերը» վերջին շրջանում ունի խաղային ու հոգեբանական խնդիրներ։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել «Սպեցիայից» ու «Բոլոնիայից» կրած պարտությունները։

Առաջնության առաջին շրջանում «Յուվեն» Թուրինում վստահ հաղթեց «Ինտերին» 2։0 հաշվով։ «Ինտերի» վերջին հաղթանակն Ա սերիայում «Յուվենտուսի» նկատմամբ գրանցվել է նախորդ մրցաշրջանի 31-րդ տուրում, բայց դարձյալ Թուրինում։ Իսկ ահա սեփական հարկի տակ «Ինտերը» դժվարանում է հաղթել «Ծեր սինյորային». 2016 թվականից ի վեր գրանցվել է միայն 1 հաղթանակ, այն էլ՝ 2021 թվականին։ Հաշվի առնելով «Յուվեի» կադրային խնդիրները և հոգնածությունը («Ինտերը» 1 օր ավելի է հանգստացել), ենթադրում եմ, որ «Ներաձուրիները» վերջապես վերջ կդնեն տանն անհաջող հանդիպումների շարքին և ծնկի կբերի մրցակցին։

Կանխատեսում եմ «Ինտերի» հաղթանակը 2,05 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
23:45/19 մրտ
«Ինտեր» - «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ