Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա. Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:00, 11 նյմ 2021
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն ֆուտբոլի սիրահարներին.

Հայաստանի ազգային հավաքականը տնային երկու խաղով կավարտի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը: Ինչպես էլ խաղերն ավարտվեն, որ տեղն էլ գրավի մեր ընտրանին, այս ընտրական մրցաշարը երկար կհիշվի: Այն երկրորդն է մեր պատմության մեջ, որտեղ ունեինք երկրորդ տեղ գրավելու իրական հնարավորություն: Կոնկրետ այս փուլում՝ դեռ ունենք: Բայց, ինչպես գիտեք, ամեն ինչ չէ, որ մեր ձեռքում է: Հյուսիսային Մակեդոնիային ու Գերմանիային հաղթելը կարող է բավարար չլինել, հարկավոր է, որ ռումինացիները միավորներ կորցնեն:

Եզրափակիչ հատվածը Հայաստանի հավաքականը սկսում է իր վաղեմի մրցակից Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղով: Այս մրցակցությունը սկսվել է 1995 թվականին ու անցել է փոփոխական հաջողությամբ: Այս պահին թիմերը տարել են չորսական հաղթանակ ու երեք անգամ ոչ ոքի են խաղացել: Այդ թվում, ընտրական այս մրցաշարի չորրորդ տուրում: Ի դեպ, դա միակ գոլազուրկ ոչ ոքին էր դիմակայությունների երկարամյա պատմության մեջ:

Թիմերի խաղին մոտենում են տարբեր վիճակներում, բայց նույն նպատակով: Երկուսն էլ 12 միավոր են վաստակել ու կախում ունեն մեկ միավոր ավելի վաստակած Ռումինիայի արդյունքներից: Մեր կադրային խնդիրներն ավելի լուրջ են: Եթե Էդուարդ Սպերցյանին և Սարգիս Ադամյանին փոխարինողներ կան, ապա կենտրոնական պաշտպաններ Վարազդատ Հարոյանին ու Տարոն Ոսկանյանին փոխարինելը բարդ է լինելու: Ոչ թե անհատապես, այլ որպես զույգ: Նրանք այս մրցաշարում ամենալավն են համագործակցում և, կարելի է ասել, պաշտպանությունում համակարգ է խախտվում:

Վերադառնալով նպատակներին. և՛ մենք և՛ մակեդոնացիները պետք է խաղանք հաղթանակի համար: Ոչ ոքիի դեպքում Ռումինիան կարող է հաղթել Իսլանդիային և ընտրական փուլի ավարտից մեկ տուր առաջ գրեթե ամրագրել երկրորդ տեղը: Համենայնդեպս, մենք և մակեդոնացիները չենք կարող հուսալ, որ Ռումինիան վերջին տուրում կպարտվի խմբի հետնապահին: Հետևաբար, Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղում ակնկալում եմ բաց ֆուտբոլ: Երկու թիմերն էլ գրոհելու են, ձգտելու են գոլեր խփել: Հավանական գոլառատ խաղի մասին է խոսում նաև պատմությունը: Բացառությամբ վերջին երկու խաղերի, Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան գոլառատ խաղեր են անցկացրել: Իսկ հիմա դա պահանջում է նաև իրավիճակն ընտրական J խմբում:

Առաջարկում եմ ընտրել գոլերի տոտալը շատ 2.5-ից տարբերակը: Ե՛վ ուրախ ֆուտբոլ կդիտեք, ե՛ւ որոշակիորեն կբարելավեք ձեր բյուջեն:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
21:00/11 նյմ
Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ