«Ֆիորոնտինա» – «Վեսթ Հեմ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 07 հնս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ֆիորենտինա» – «Վեսթ Հեմ» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Պրահայի «Ֆորտունա» մարզադաշտում տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի պատմության երկրորդ եզրափակիչը: Թե ով կդառնա մրցաշարի երկրորդ հաղթողը «Ռոմայից» հետո, կորոշեն իտալական «Ֆիորենտինան» և անգլիական «Վեսթ Հեմը»։ Երկու հավակնորդների համար էլ սա հիանալի հնարավորություն է ընդհատելու գավաթին «երաշտը»: «Մանուշակները» ոչ մի մրցաշարում չեն հաղթել 21-րդ դարի սկզբից, իսկ «Մրճահարները» նույնիսկ ավելի շուտ են վերջին անգամ ճաշակել գավաթը գլխավերում պահելու բերկրանքը՝ 1980-ականներին: Այս դիմակայությանը լրացուցիչ ինտրիգ է ավելացնում նաև այն փաստը, որ մրցաշարի լավագույն հարձակման գիծ ունեցող թիմը կհանդիպի այն թիմին, որը ոչ մի խաղում չի պարտվել եզրափակիչի ճանապարհին։

«Ֆիորենտինան» 1990 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթի վճռորոշ խաղում «Յուվենթուսին» պարտվելուց հետո 30 տարի անց առաջին անգամ կխաղա եվրոպական ակումբային մրցաշարի եզրափակիչում: «Ֆիորենտինան» տպավորիչ ոճով հասավ Պրահա՝ 14 խաղում խփելով 36 գոլ՝ 9-ով ավելի, քան երկրորդ տեղում գտնվող «Վեսթ Հեմը»: Սակայն պետք է նշել, որ «Մանուշակները» երկու հանդիպում ավելի են անցկացրել։ Եթե ​​անհատապես նշենք մեկին, դա իհարկե կլինի բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը, որը դարձել է 7 գոլի հեղինակ: Իտալիայում «Ֆիորենտինան» առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը: Վերջին 4 խաղում տարած 3 հաղթանակը պետք է որ ոգևորի Իտալանոյի տղաներին։ Այնուամենայնիվ, 8-րդ տեղը նշանակում է, որ «Ֆիորենտինան» հաջորդ տարի Եվրոպայում կխաղա բացառապես Կոնֆերենցիաների լիգայում հաղթելու դեպքում:

Այո, «Ֆիորենտինան» վերջին անգամ «Վեսթ Հեմից» ավելի վաղ է նվաճել եվրագավաթ, սակայն այդ ժամանակից ի վեր «Մրճահարները» մոռացել են, թե ինչ է նշանակում նվաճել որևէ գավաթ: Վերջինը թվագրվում է 1980 թվականին, և դա Անգլիայի գավաթն էր: Դեյվիդ Մոյեսը լուրջ աշխատանք է կատարել այս տարի: Շոտլանդացին միշտ չէ, որ դաշտ է դուրս բերել իր ուժեղագույն կազմը Կոնֆերենցիաների լիգայում, սակայն նրա թիմը հանդես է եկել գրեթե անթերի և մրցաշարում տպավորիչ ռեկորդ է սահմանել՝ 12 խաղում 11 հաղթանակ և ընդամենը մեկ ոչ-ոքի: Լոնդոնցիների ուղին դեպի եզրափակիչ սկսվեց անցյալ տարվա աշնանը B խմբում տարած հաղթանակով, որից հետո փլեյ-օֆֆում հեշտությամբ հաղթեցին կիպրոսական «ԱԵԿ»-ին ու բելգիական «Գենտին»: Կիսաեզրափակիչում ԱԶ-ի հետ դիմակայությունը բավականին նյարդային ստացվեց և ուղեկցվեց Հոլանդիայում մրցակցի երկրպագուների սկանդալային պահվածքով։ Սակայն լոնդոնցիները խաղադաշտում ապացուցեցին ամեն ինչ՝ հաղթելով ընդհանուր 3:1 հաշվով։ Ներքին առաջնությունում, սակայն «Վեսթ Հեմը» վատ հանդես եկավ՝ զբաղեցնելով միայն 14-րդ տեղը:

Թիմերը հանդիպմանը մոտենում են առանց կադրային էական խնդիրների։ «Ֆիորենտինային» բացակայում է միայն պահեստային դարպասապահ Սիրիգուն։ Հարցականի տակ է նաեւ Գաետանո Կաստրովիլիի մասնակցությունը հանդիպմանը. «Վեսթ Հեմում» միակ կորուստը իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամակկան էր։ Այս ամենը հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ խաղում մենք գոլեր կտեսնենք, առնվազն 3-ը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/7 հնս
«Ֆիորոնտինա» - «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ