Էքսպրես խաղադրույք՝ Fastex ՀՊԼ-ի հանդիպումների վերաբերյալ

18:00, 30 հկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ։ 2 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 3․18։

«Ալաշկերտ» – ԲԿՄԱ

«Ալաշկերտի» հաղթանակների շարքն ընդհատվեց նախորդ տուրում, երբ թիմը հյուրընկալվելիս 1։4 հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային»։ Դրանից առաջ թիմը հաղթել էր 4 անընդմեջ խաղերում։ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը 13 խաղից հետո 27 միավորով 2-րդ տեղում է։

ԲԿՄԱ-ն Ժիրայր Շաղոյանի հեռանալուց հետո ընդհանրապես չի տպավորում։ Վերջին 10 խաղում թիմը 1 հաղթանակ է տարել և 1 ոչ-ոքի գրանցել։ Կարծում եմ, որ այս խաղում ևս հյուրերը կտապալվեն։ «Ալաշկերտը» պետք է վերականգնվի նախորդ տուրում կրած պարտությունից։

Ընտրում եմ «Ալաշկերտի» ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 1․95 գործակցով։

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»

Վարդան Բիչախչյանը վերադառնում է Գյումրի։ Անկասկած, հեշտ հանդիպում չի լինելու «Արարատ-Արմենիայի» և գյումրեցի մասնագետի համար։ Բայց, մյուս կողմից, շատ անհասկանալի կլինի, եթե հյուրերը չկարողանան հաղթել այս խաղում։ Բիչախչյանը մարզչական կարիերայի մեծ մասն անցկացրել է «Շիրակում»։ Նա շատ լավ գիտի այս թիմի ուժեղ և թույլ կողմերը։

«Շիրակը» «Փյունիկի» հետ տնային խաղում էլ կռիվ տվեց, բայց պարտվեց նվազագույն հաշվով։ Ընտրում եմ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը՝ 1․63 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Պարտված
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
15:00/30 հկտ
«Ալաշկերտ» – ԲԿՄԱ
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
18:00/30 հկտ
«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ