Չեխիա – Հայաստան: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 26 մրտ 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Չեխիա – Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Կոսովոյից սեփական հարկի տակ կրած պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում։ Մեր ընտրանին Պրահայում կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։ Այս հավաքականների միջև դիմակայությունների պատմությունը մեր օգտին չէ։ Մինչև հիմա անցկացրած հինգ խաղից Հայաստանի հավաքականը հաղթել է միայն մեկում և կրել չորս պարտություն։ Բայց այդ միակ հաղթանակն իսկապես պատմական էր, կրկին Պրահայում։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանն իրենց գոլերով չեխերին զրկեցին Բրազիլիա մեկնելու հնարավորությունից՝ զուգահեռաբար հայ ֆուտբոլասերին պարգևելով ամենահուզիչ հաղթանակներից մեկը։

Ժամանակները փոխվել են, մեր այդ կազմից հավաքականում մնացել են միայն Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը և Արսեն Բեգլարյանը։ Չեխերը շատ ավելի կտրուկ են փոխվել։ Այժմ թիմերը բացարձակապես տարբեր խնդիրներ են լուծում։ Եթե մեզ համար սա զուտ ընկերական հանդիպում է, որտեղ Ալեքսանդր Պետրակովը կարող է ապագայի համար ֆուտբոլիստների փորձարկել, ապա չեխերի համար սա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստական ամենաթեժ փուլն է։ Չորս օր առաջ նոր գլխավոր մարզիչ Իվան Հալակի թիմը մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց շատ ուժեղ Նորվեգիայի հավաքականին։ Հիմա չեխերը խաղալու են տանը և երկրպագուներն, ըստ էության, իրենց թիմին վերջին անգամ կտեսնեն Եվրոյից առաջ։ Պարզ է, որ մոտիվացիայի խնդիր Չեխիան չունի։

Կոսովոյի հետ խաղից հետո սպասվում է, որ Պետրակովը մի քանի փոփոխություն կանի կազմում։ Պաշտպանությունում խաղալու հնարավորություն կարող են ստանալ Ստյոպա Մկրտչյանն ու Սերգեյ Մուրադյանը, հարձակման գծում՝ Արթուր Սերոբյանը, իսկ կիսապաշտպանությունում համալրում կա։ Չերնոգորիայի հետ խաղից հետո երիտասարդական հավքականից ազգայինին է միացել հենակետային Տիգրան Ավանեսյանը։ Այս ամենը հուշում է, որ մենք կարող ենք Հայաստանի հավաքականի էապես փոխված կազմ տեսնել։ Նման հարցերում շատ պահպանողական Պետրակովը պետք է որ շանս տա երիտասարդներին։

Այս պարագայում դժվար է Հայաստանի հավաքականից դրական արդյունք ակնկալել։ Կոսովոյի հետ խաղում ակնհայտորեն երևացին խաղային խնդիրներն ու 2-3 առաջատար խաղացողների բացակայությունը։ Իսկ չեխերն, ինչպես նշեցի, տրամադրվելու ու հարազատ երկրպագուներին ուրախացնելու համար լրացուցիչ մոտիվացիայի կարիք չունեն։

Կարծում եմ, Չեխիան մեր դարպասը կգրավի առնվազն երեք անգամ։ Սա այն դեպքն է, երբ սխալվելը միայն ու միայն հաճելի կլինի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական խաղ
23:00/26 մրտ
Չեխիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ