«Չելսի» – «Էվերթոն»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

21:30, 18 մրտ 2023
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Չելսի» – «Էվերթոն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Չելսին» տարել է երեք անընդմեջ հաղթանակ ու խփել 6 գոլ։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո Գրեմ Փոթերի հեռացման մասին այլևս ոչ ոք չի խոսում։ Հավանաբար, անգլիացի մասնագետը կմնա իր պաշտոնում մինչև մրցաշրջանի ավարտը։ Լոնդոնյան ակումբը նախկինի պես հեռու է իդեալական լինելուց, սակայն երևում է որոշակի կայունություն։

«Էվերթոնը» կռիվ է տալիս, Շոն Դայչի դեպքում այլ կերպ չի լինում։ Նախորդ տուրում լիվերպուլյան ակումբը ծանր հաղթանակ տարավ «Բրոնթֆորդի» նկատմամբ։ Չցուցադրելով որակյալ ֆուտբոլ՝ թիմը կարողանում է արդյունքի հասնել նվիրվածության շնորհիվ։

«Սթեմֆորդ Բրիջում» բարդ է լինելու հյուրերի համար։ «Էվերթոնը», իհարկե, նախաձեռնությունը կտա մրցակցին, բայց կխաղա կոշտ ու կփորձի խանգարել «Չելսիի» կառուցողականությանը։ Ամեն դեպքում, լոնդոնյան ակումբը ևս դեռ չի տպավորում։ Կարծում եմ՝ տանտերերը կհասնեն իրենց ուզածին, սակայն շատ գոլեր չենք տեսնի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
21:30/18 մրտ
«Չելսի» – «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ