«Բարսելոնա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Չենք հասցրել մարսել առաջին հանդիպումները և ահա մոտենում են պատասխան խաղերը:
Մեկ շաբաթ առաջ «Բարսան» Փարիզում մրցակցին հաղթեց 3:2 հաշվով: Հանդիպումը դրամատիկ ընթացք ունեցավ: Առաջին խաղակեսն անցավ կատալոնացիների առավելությամբ, բայց ընդմիջումից հետո ՊՍԺ-ն 2 գոլ խփեց: Այնուամենայնիվ, Չավիի փոփոխությունները շրջեցին խաղի ընթացքը:
Հավանաբար Լուիս Էնրիկեն մտածում է, թե ինչպես դասավորի աստղերին հարձակման գծում: Փարիզը տարբերակների պակաս չունի: Աշրաֆ Հակիմին կվերադառնա աջ եզր, Մարկինյոսը կխաղա պաշտպանության կենտրոնում: «Բարսայի» կազմում էլ աստիճանաբար մարզավիճակ է հավաքում Դե Յոնգը:
Լա լիգայի նախորդ տուրում «Բլաուգրանան» նվազագույն հաշվով հաղթեց «Կադիսին»: Շաբաթվա վերջում «Բարսան» խաղալու է Էլ կլասիկոյում: Բայց չմոռանանք, որ այն բանից հետո, երբ Չավին հայտարարեց մրցաշրջանի վերջում հեռանալու մասին, թիմը դեռ ոչ մի պարտություն չի կրել:
Իսկ ՊՍԺ-ն մրցակցի հետ դիմակայությանը մոտեցել էր 27 խաղից բաղկացած անպարտելի շարքով: Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-4 գոլ խաղադրույքը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: