«Բարսելոնա» – «Նապոլի»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:59, 12 մրտ 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Նապոլի» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Արդեն հայտնի է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի չորս մասնակից․ «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Բավարիան» և «Պարի Սեն Ժերմենը» երազանքի քառյակ են կազմել ուժեղագույն ութի շարքում։ Այս շաբաթ նրանց կմիանա ևս չորս թիմ։ Այսօր ևս մեկ անգամ կխոսեմ երկու ճգնաժամային թիմերի դիմակայության մասին՝ Նեապոլում կայացած առաջին խաղում «Նապոլին» և «Բարսելոնան» հաղթողին չպարզեցին՝ 1։1։

Այդ խաղից հետո շատ բան փոխվել է․ նկատի ունեմ՝ ուժերի դասավորության տեսանկյունից։ «Նապոլին» Ֆրանչեսկո Կալցոնայի գլխավորությամբ կենդանության լուրջ նշաններ է ցույց տալիս։ Այո, Ա սերիայում այլևս ոչինչ փրկել գրեթե հնարավոր չէ։ Բայց թիմը կրկին սկսեց խաղալ այն ֆուտբոլը, որը նախորդ մրցաշրջանում Նեապոլին պարգևեց երկար սպասված Սկուդետոն։ Կամ գրեթե այդ ֆուտբոլը։ Վառ ու զանազան գրոհներ, «հարավային» ագրեսիա հարձակվելիս, նորից արդյունավետ Կվարացխելիա և Օսիմհեն։ Մի խոսքով, Կալցոնան «Նապոլիին» լիցքավորեց վառելիքով, որը թվում էր՝ սպառվել է։ Իհարկե, անհնարին չէ տասը տուրում յոթ միավոր հետ բերելն ու ուժեղագույն քառյակում հայտնվելը, բայց զուգահեռ պետք է շատ վատ հանդես գա չորս-հինգ մրցակից։ Դրա համար, Կալցոնան կկենտրոնանա Չեմպիոնների լիգայի վրա, որտեղ քառորդ եզրափակիչ դուրս գալն արդեն նվաճում կլինի։

«Բարսելոնայի» ճամբարում, հակառակը, դրական նորություններ չկան։ Թիմն ինչպես տառապում էր դաշտում, այնպես էլ տառապում է։ Ավելին, լցվում է կատալոնացիների հիվանդասենյակը։ Վնասվածք ունեցող բազմաթիվ ֆուտբոլիստներին միացան կիսապաշտպանության հենասյուններ Ֆրենկի դե Յոնգն ու Պեդրին։ Այո, կա վիճակագրություն, որը թիմի երկրպագուներին, հնարավոր է, ուրախացնում է․ այն պահից, ինչ Չավին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է, «Կապտանռնագույնները» ոչ մի պարտություն չեն կրել։ Բայց դա թույլ մխիթարանք է՝ հաշվի առնելով, որ թիմը Լա լիգայում դեռ երրորդն է ու «Ռեալից» պատկառելի հեռավորության վրա։ Ստացվում է, որ «Նապոլիի» հետ խաղը Չավիի ու նրա թիմի համար կարևորագույնն է մրցաշրջանում։ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ դուրս գալը որոշ անհաջող ելույթներ կքողարկի։

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում «Բարսային» դժվար եմ պատկերացնում ութ լավագույնի շարքում։ Չափազանց դժվար են թիմին տրվում հաղթանակները, այդ թվում՝ Լա լիգայի հետնապահների նկատմամբ։ Իսկ մեծ պատասխանատվության պայմաններում շատ ավելի բարդ կլինի իրականացնել մարզչական առաջադրանքները, անգամ սեփական խաղադաշտում։ Ի վերջո, հնարավոր չէ անդադար հույսը դնել 16 տարեկան պատանու վրա։ Այնպես որ, իմ կանխատեսումն է՝ «Նապոլին» դուրս կգա քառորդ եզրափակիչ, ինքն էլ շատ յուղալի գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:59/12 մրտ
«Բարսելոնա» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ