«Ատլանտա» – «Բոսթոն»: Կանխատեսում և խաղադրույք
«Ատլանտա»
Շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ «Հոուքսը» խաղալու է մրցաշրջանի առաջատարի հետ: Օրերս «Բոսթոնի» հետ կայացած մրցավեճում «Բազեները» իսկական հրաշք գործեցին՝ չեզոքացնելով 30 միավորի տարբերությունը: Դա ակումբի պատմության մեջ ամենամեծ քամբեքն էր և առաջինը նաև ընթացիկ մրցաշրջանում: «Ատլանտան» կադրային կորուստներ ունի: Բացակայելու են Թրեյ Յանգն ու Ջաեն Ջոնսոնը, չի լինելու նաև առանցքային պահեստային Օկունգվոն: Այնպես որ, հաղթանակի շանսերն այդքան էլ մեծ չեն: Ընթացիկ մրցաշրջանում «Ատլանտան» տանը միայն երկու անգամ է պարտվել 18 միավորի տարբերությամբ: Քանի որ «Բազեները» պայքարում են թոփ-10-ում տեղ ունենալու համար, հետևաբար, մոտիվացիայի պակաս չեն ունենալու:
«Բոսթոն»
Նախորդ պարտությունն ընդհատեց «Բոսթոնի» 9 խաղից բաղկացած հաղթական շարքը: Բայց կելտերն արդեն ամեն ինչ ապահովել են կանոնավոր առաջնությունում: Նրանք Արևելյան կոնֆերենցիայում առաջատար են, իսկ լիգայում լավագույն ցուցանիշն ունեն: Այդ պատճառով էլ կարիք չկա կաշվից դուրս գալու: Առավել ևս, որ եզրափակիչ 7 խաղից 6-ն անցնելու է «Սելթիկսի» արենայում: Հասկանալի է, որ «Բոսթոնը» ցանկանում է վրեժխնդիր լինել ցավալի պարտության համար, բայց վնասվածքների գնով ջախջախել մրցակցին չի ձգտի:
Առաջարկում եմ «Ատլանտայի» (+18) ֆորա խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: