«Աթլետիկո» – «Ինտեր»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:59, 13 մրտ 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Աթլետիկո» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում քառորդ եզրափակիչ դուրս եկան նաև «Բարսելոնան» և «Արսենալը»: Մնաց պարզել ուժեղագույն ությակի վերջին երկու մասնակցին: «Բորուսիան» արտագնա ոչ-ոքիից հետո Դորտմունդում կընդունի ՊՍՎ-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» Մադրիդում կմրցի «Աթլետիկոյի» հետ: Մի քանի ծանրակշիռ պատճառով հենց այդ խաղի մասին եմ այսօր խոսելու:

Միլանում կայացած առաջին խաղում «Ինտերը» հաղթեց նվազագույն հաշվով: Թեպետ առավելությունը նվազագույն է, և Մարկո Արնաուտովիչը միակ գնդակը խփեց միայն 79-րդ րոպեին, «Ներաձուրիներն» ավելի հաստատվեցին դիմակայության ֆավորիտի կարգավիճակում: Սիմոնե Ինձագիի թիմն ամբողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ուներ, և Արնաուտովիչի գոլն ավելի քան տրամաբանական էր: Շատերի կարծիքով «Ինտերն» այսօր Եվրոպայում ամենաամբողջական խաղն է ցուցադրում: Դրանում կա իրականության մեծ բաժին: Ա սերիայի բացարձակ առաջատարը, թվում է՝ թույլ տեղեր չունի: Միևնույն ժամանակ, եթե թիմում կա մեկ անփոխարինելի ֆուտբոլիստ, հավանաբար դա Մխիթարյանն է: Հայ ֆուտբոլիստը վերջապես կնվաճի թոփ 5 առաջնություններում իր առաջին չեմպիոնությունը, իսկ գլխավոր եվրագավաթում իր թիմի հետ սլանում է դեպի երկրորդ անընդմեջ եզրափակիչը:

«Աթլետիկոն» պատասխան խաղից առաջ շատ ավելի բարդ վիճակում է: Նախ Միլանում կրած պարտությունը, և հետո Դիեգո Սիմեոնեի թիմը զուգահեռաբար խնդիրներ է լուծում Լա լիգայում: «Աթլետները» փորձում են ամրապնդվել ուժեղագույն քառյակում ու այդ տեսանկյունից գերկարևոր ու սկզբունքային է «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղը: Ու Սիմեոնեն, բնականաբար, չի կարող այդ մրցավեճից առաջ խնայել առաջատարներին: Այս մրցաշրջանի «Աթլետիկոն» բավականին «բաց» թիմ է, որը հաճախ գրոհում է մեծ ուժերով: Եվ դա ձեռնտու է «Ինտերին», որը փայլուն է գործում հակագրոհների ժամանակ: Հենց այս գործոնի, ինչպես նաև ստանդարտներն օգտագործելու ունակության շնորհիվ «Ներաձուրիները» կլուծեն իրենց առջև դրված խնդիրը՝ մրցակցի դարպասը գրավելով առնվազն երկու անգամ:

Առաջարկում եմ օգտվել այս տարբերակից, որը գրեթե կերաշխավորի Մխիթարյանի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչին:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:59/13 մրտ
«Աթլետիկո» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ