Արգենտինա – Ֆրանսիա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

19:00, 18 դկտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը Կատարից կանխատեսում է արել Արգենտինա – Ֆրանսիա աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման վերաբերյալ։

Ողջույն։ Կատար-2022-ը մոտենում է ավարտին, մնացել է անցկացնել գլխավոր հանդիպումը, որը երազանքի եզրափակիչ է շատերի համար։ Ոմանք եզրափակիչում սպասում էին այլ թիմերի, բայց իրականությունն այն է, որ խաղալու են Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Ֆրանսիայի հայտնվելը եզրափակիչում շատերի համար կանխատեսելի էր։ Աշխարհի գործող չեմպիոնն առաջին տուրից ցույց տվեց, որ չնայած կադրային կորուստներին, պատրաստ է պաշտպանել տիտղոսը։ Այո, մարոկկացիների դեմ կիսաեզրափակիչի խաղում հեշտ չէր։ Ֆրանսիացիները հանդիպեցին լուրջ դիմադրության, բայց առանց գոլ բաց թողնելու ապահովեցին հաղթանակը և կփորձեն պաշտպանել տիտղոսը եզրափակիչում։

Ինչ վերաբերում է մրցակցին, ապա Արգենտինայի հավաքականն իր միակ պարտությունն առաջին տուրում կրեց Սաուդյան Արաբիայից, և շատերի համար դա անակնկալ էր։ Շատ էին կարծիքները, որ Արգենտինան պատրաստ չէ և չի կարողանա դուրս գալ բավականին հեշտ խմբից, բայց արգենտինացիները շատ արագ համախմբեցին, հաղթեցին խմբի մյուս՝ ավելի ուժեղ մրցակիցներին և փլեյ-օֆֆում ոչ առանց մեծ դժվարության հասան եզրափակիչ։ Թիմը ևս պատրաստ է ապացուցել, որ իզուր չի եկել Կատար։ Արգենտինան խոստովանում է, չի թաքցնում, որ առաջին հերթին խաղում է Մեսիի համար և փորձում իրենց ավագին պարգևել այդքան սպասված տիտղոսը։

Բայց միայն Լեո Մեսիով չէ ուժեղ Արգենտինայի այս հավաքականը։ Նվիրված խաղը, որն Արգենտինան ցուցադրում է պաշտպանությունում ու կիսապաշտպանությունում, օգնում է Մեսիին հասնել հաջողության։ Ի տարբերություն ԱԱ-2014-ի, որտեղ ևս Մեսին խաղաց եզրափակիչում, այս անգամ նրա կողքին կա հարձակվող, որը կարողանում է գոլ խփել։ Խոսքը Խուլիան Ալվարեսի մասին է, որն առաջնության մեկնարկում մեկնարկային կազմից դուրս թողեց Լաուտարո Մարտինեսին և կարողացավ մինչև վերջ պահել իր տեղը։ Նույնիսկ կա վիճակագրություն, որ առանց Ալվարեսի Արգենտինան շատ վատ է խաղում։

Լիոնել Մեսի – Կիլիան Մբապե դիմակայությանը շատերը սպասում են։ Առաջնության լավագույն ռմբարկուները խփել են 5-ական գոլ։ Եզրափակիչում նրանցից մեկը կարող է տիրանալ թե՛ լավագույն ռմբարկուի, թե՛ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։

Ինձ համար եզրափակիչում շանսերը 50-50 են, շատ հավասար հանդիպում է։ Կհամարձակվեմ կանխատեսել ոչ-ոքի հիմնական ժամանակում։ Կարծում եմ՝ թիմերը հաղթողին կպարզեն հիմնական ժամանակում կամ, ինչն ավելի հավանական է, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ Սա հետաքրքիր կլինի նրանով, որ ֆուտբոլային տոնը մի փոքր ավելի երկար կլինի «Լուսայիլ» ստադիոնում։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
19:00/18 դկտ
Արգենտինա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ