Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

«Ոսկե գնդակը» բաժին կհասնի Լևանդովսկո՞ւն․ Բուքմեյքերները թարմացրել են գործակիցները

Բուքմեյքերների Ռեյտինգ
Բոլորովին վերջերս հաղթելու գլխավոր հավակնորդ էր համարվում Լիոնել Մեսին, սակայն իրավիճակը փոխվել է։

ԼևանդովսկիՕրեր առաջ տեղի էր ունեցել «Ոսկե գնդակի» մրցույթի քվեարկության արդյունքների արտահոսք։ Ըստ համացանցում հայտնված տվյալների՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին կհասնի Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, որը հավաքել է 627 միավոր։

Երկրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի ռմբարկու Քարիմ Բենզեման։ Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Մոհամեդ Սալահը, Ժորժինյոն, Կիլիան Մբապեն, Նգոլո Կանտեն, Էրլինգ Հոլանդը, Կրիշտիանու Ռոնալդուն ու Կևին դե Բրույնեն։

Paddy Power իռլանդական բուքմեյքերական գրասենյակը Ռոբերտ Լևանդովսկու հաղթանակը գնահատում է 1,36 գործակցով։ Կատալոնական «Բարսելոնայի» կազմում «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր դարձած 34-ամյա Մեսին երկրորդն է (2,75 գործակից), երրորդ տեղում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը (16,0)։

Չորրորդ տեղում հայտնվել է Չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսիի» և Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն (21,0), իսկ Մադրիդի «Ռեալի» առաջատար Քարիմ Բենզեման 5-րդն է (33,0)։

Հիշեցնենք, որ այս տարի Ռոբերտ Լեւանդովսկին դարձել է 56 գոլի հեղինակ ու կատարել 8 գոլային փոխանցում։

«Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվում է ամբողջ աշխարհից 180 լրագրողների քվեարկության արդյունքում: Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին կայանալիք մրցանակաբաշխության ընթացքում։

Բուքմեյքերները կարծում են, որ Մեսին 7-րդ անգամ կարժանանա «Ոսկե գնդակին»

«Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդները

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք