Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Լա լիգա։ «Բարսելոնայի» չեմպիոնության շանսերը մեծացել են Լևանդովսկու տրանսֆերից հետո

Բուքմեյքերների Ռեյտինգ
Իսպանական Լա լիգան կմեկնարկի օգոստոսի 12-ին։

leqwa
Իսպանական Լա լիգայում «Բարսելոնայի» հաղթելու շանսերը մեծացան այն բանից հետո, երբ կատալոնյան թիմը հայտարարեց Մյունխենի «Բավարիայից» հեռացած լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագիր կնքելու մասին։

TotoGaming բուքմեյքերական ընկերության մասնագետները գործակիցներ են սահմանել Լա լիգայի նոր մրցաշրջանում Լևանդովսկու արդյունավետության վերաբերյալ։

Եթե ​​33-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի գալիք առաջնությունում խփի 24.5-ից ավելի գոլ, ապա կաշխատի 1.85 գործակցով խաղադրույք: Առաջնության ընթացքում 4․5-ից շատ դուբլի համար սահմանված գործակիցը 1․95 է, քիչը՝ 1․75։ Եթե Լևանդովսկին կարողանա 1․5-ից շատ հեթ-տրիկի հեղինակ դառնալ, ապա գործակիցը 2․25 է, հակառակ խաղադրույքը ստացել է 1․57 գործակից։ Լեհաստանի հավաքականի հարձակվողի կարմիր քարտ ստանալու համար սահմանված գործակիցը 7․70 է, չստանալունը՝ 1․05։

Լեհ հարձակվողը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնյան ակումբի միակ ձեռքբերումը չէ: Ավելի վաղ «Բարսելոնան» ձեռք էր բերել «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին, «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենին ու «Լիդսի» հարձակվող Ռաֆինյային։

TotoGaming բուքմեյքերական ընկերության մասնագետները «Բարսելոնայի» չեմպիոնության համար սահմանել են 2․35 գործակից։

Չեմպիոնական մրցավազքի ֆավորիտը գործող չեմպիոն Մադրիդ «Ռեալն» է, որի հաղթանակի գործակիցը 2․10 է։

«Չեմ ցանկանում խոսել ակումբի շուրջ տրանսֆերային խոսակցությունների մասին, բայց տեղեկացնում եմ, որ մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ պայմանագիր կնքել: Ակումբը լավ զինված է»,- ասել էր մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

Հիշեցնենք, որ այս ամառ «Ռեալը» պայմանագիր է կնքել միայն Աուրելիեն Չուամենիի և Անտոնիո Ռուդիգերի հետ:

«Բարսելոնայից» ու «Ռեալից» հետո չեմպիոնության երրորդ հավակնորդը Մադրիդի «Աթլետիկոն» է։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի չեմպիոնության գործակիցը 6․50 է։ «Աթլետիկոյին» հաջորդում են «Սևիլիան» (17.00), «Վիլյառեալը» (40.00), «Ռեալ Սոսյեդադը» (50.00)։ 

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք