Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Մեսին՝ ԱԱ-2022-ի «ոսկե պոկերի» ճանապարհին։ Բուքմեյքերները գործակից են սահմանել

Բուքմեյքերների Ռեյտինգ
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը կարիերայում 2-րդ անգամ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչում։

m
Առաջիկա հանգստյան օրերին Լիոնել Մեսին կարող է իրականացնել իր գլխավոր երազանքը՝ հաղթելով աշխարհի առաջնությունը։

Արգենտինայի հավաքականը Կատարում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Խորվաթիայի թիմի դարպասը և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 18-ին տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ։ Արգենտինացիները հնարավորություն ունեն 36 տարվա մեջ առաջին անգամ հաղթել աշխարհի առաջնությունում։

8 տարի առաջ Լիոնել Մեսին մոտ էր այս նպատակին, սակայն Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ի եզրափակիչում Արգենտինան լրացուցիչ ժամանակում պարտվեց Գերմանիային (0:1)։

Այս ընթացքում Մեսին շատ անհատական ​​ռեկորդներ է սահմանել, «Բարսելոնայի» հետ նվաճել է մի շարք գավաթներ, ՊՍԺ-ի հետ մի քանի տիտղոս և նույնիսկ ազգային թիմի հետ դարձել է Ամերիկայի գավաթակիր։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ժամանակն է վերցնել գլխավոր մրցանակը։

35-ամյա Մեսին ԱԱ-2022-ն անցկացնում է աճման կարգով։ Մեկնարկային խաղում Լեոն արդեն 10-րդ րոպեին 11 մետրանոցից գրավեց Սաուդյան Արաբիայի հավաքականի դարպասը, սակայն ընդմիջումից հետո ինքն իրեն նման չէր։ Այնուամենայնիվ, Արգենտինայի ամբողջ թիմը նման չէր իրեն, արդյունքում՝ պարտություն 1։2 հաշվով։ Հետագայում ամեն ինչ ավելի լավ դասավորվեց: Երկրորդ տուրում վստահ հաղթանակ Մեքսիկայի նկատմամբ (2:0)։ Մեսին գոլ խփեց ու արդյունավետ փոխանցում կատարեց։ Երրորդ տուրում հաղթանակ Լեհաստանի նկատմամվ (2:0)։ Մեսին առաջին խաղակեսի վերջնամասում վրիպեց 11 մետրանոցից, բայց ինքն էլ վաստակել էր այն։

Փլեյ-օֆֆում Լեոյի համար ամեն ինչ կայուն է՝ հանդիպումը նշանավորվում է գոլով։ Այսպիսով, նա գոլ խփեց Ավստրալիայի հավաքականին (2:1), դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Նիդերլանդների հետ խաղում (2:2, 4:3), ինչպես նաև գրավեց խորվաթների դարպասը (3:0)։ Մեսին այժմ հինգ խփած գոլ ունի աշխարհի ընթացիկ առաջնությունում: Ռմբարկուների մրցավազքում նա առաջին տեղը կիսում է ՊՍԺ-ում իր ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։

Կկարողանա՞ Մեսին  կիրակի դառնալ աշխարհի չեմպիոն. մոտիվացիայի հետ կապված խնդիրներ չեն լինի, փորձի պակասի մասին խոսք չկա, այնպես որ, դա հեշտ է: Կարո՞ղ է 35-ամյա արգենտինացին դառնալ եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ, ամբողջ մրցաշարի լավագույն խաղացող և միաժամանակ՝ լավագույն ռմբարկու։ Անկասկած՝ կարող է։ «Betcity» խաղադրույքների ընկերությունն այդ «ոսկե պոկերի» հնարավորությունը գնահատել է 4,00 գործակցով (հավանականությունը՝ 22%)։

Ի դեպ, Մեսին հաստատել է, որ կիրակնօրյա եզրափակիչը լինելու է իր վերջին հանդիպումն աշխարհի առաջնություններում։ Նախկինում նա մեկ անգամ հեռացել է հավաքականից, սակայն այս անգամ լեգենդը չի մտափոխվի։ Ժամանակն է ճանապարհը զիջել երիտասարդներին։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք