Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Հնարավո՞ր է սպորտային խաղադրույքներով գումար վաստակել

Պարույր Շահբազյան
Մեր կայքում բազմաթիվ այցելուներ հարց են տալիս` ինչպե՞ս խաղադրույքներով գումար վաստակել: Այնպես չէ, որ այդ հարցը նախկինում չի քննարկվել: Մենք ունենք խաղադրույքային շահարկումներին նվիրված մի ամբողջ պրոֆեսիոնալ բեթինգի մասին բաժին: Բայց այդ մարդիկ չեն հարցնում բուքմեյքերական վիլկաների, արժույթների կամ միջանցքների մասին: Նրանց հետաքրքրում է, հնարավո՞ր է սպորտային իրադարձությունների ելքերը գուշակելով՝ մշտապես հաղթել: 

Կարճ պատասխան՝ ՈՉ:

Բուքմեյքերները իրենց լայնույթում ավելացնում են մարժա, որը նվազեցնում է խաղացողի հաղթանակի շանսերը: Կբերեմ ամենատարածված ու պարզ օրինակը: Պատկերացրեք, որ ես եւ դուք խաղում ենք գիր ու ղուշ: Ամեն անգամ, երբ ես հաղթեմ, դուք ինձ կվճարեք 100 ռուբլի, իսկ հակառակ դեպքում՝ ես ձեզ կվճարեմ 90 ռուբլի:

Ձեր բախտը կարող է բերել եւ մետաղադրամը 10 անգամ գցելուց՝ հաղթեք 7 անգամ: Բայց եթե մետաղադրամը անվերջ գցենք, ապա գիր ու ղուշի ընկնելը միանման կլինի: Այդպիսով, ես հաղթած դուրս կգամ, իսկ դուք՝ պարտված: Իմ կարծիքով, նույնիսկ լավագույն վերլուծաբանները ի վիճակի չեն արդյունք ապահովել, որը կարելի է եկամուտ անվանել:

Օրինակ, Կոնստանտին Գենիչը (իսկ նա, հավատացեք ինձ, լավագույնն է) ԲՌ-ի եւ Betbureau-ի (մոտ 1 տարի) հետ համագործակցության ողջ ընթացքում ցույց է տվել +13% արդյունք: Գենիչը ուղղակի անգնահատելի է այն առումով, որ նրա խորհրդով խաղադրույք եք կատարում ու էմոցիոնալ հաճույք ստանում եւ միեւնույն ժամանակ չեք կորցնում գումար, բայց այն հաջողակ բիզնես ոչ մի կերպ չես անվանի:

Եվ այսպես, ոչ մի դեպքում խաղադրույքներին որպես եկամտի աղբյուր մի վերաբերվեք: Խաղադրույքներ կատարեք միայն զվարճանքի համար: Ես իմ փորձից գիտեմ, որ ֆուտբոլ նայելը հետաքրքիր է, երբ գումարը վտանգի տակ է:

Եթե դուք փնտրում էիք ճիշտը եւ միանգամից հայտնվեցիք մեր մոտ, ապա ձեր բախտը բերել է: Ես իհարկե աշխատելու եմ, որ այս նյութը լինի փնտրողների թոփում եւ հուսամ, որ հարգարժան այցելուները եւ վեբ-մասնագետները այդ հարցում ինձ կօգնեն՝ հավանելով, թվիթելով կամ հղումը տեղադրելով ֆորումներում կամ իրենց կայքերում:

Բայց հիմա, երբ ես հարց ուղղեցի «հնարավո՞ր է սպորտային խաղադրույքներով գումար վաստակել», ես հանդիպեցի երկու կատեգորիաների կայքերին:

Առաջինները ասում են, որ դա հեշտ չէ, բայց նրանք, այո, հենց ՆՐԱՆՔ կարող են պատմել, թե ինչպես դա անել: Դրանք կապերային կայքերն են, որոնք կանխատեսումները վաճառելով գումար են վաստակում: Կապերները խարդախներ են, ես դրա մասին արդեն գրել եմ:

Մյուս մասն ասում է, որ դա հնարավոր է իրենց կողմից առաջարկվող բուքմեյքերական ընկերություններում: Դրանք բուքմեյքերների համագործակցության ծրագրերի օգնությամբ գումար վաստակող կայքերն են: Դա նշանակում է, որ նրանք պարտված խաղացողներից տոկոս են ստանում, որոնց ուղարկել են այս կամ այն բուքմեյքերական ընկերություն:

Ի դեպ, մենք նույնպես գումար ենք վաստակում բուքմեյքերների համագործակցության ծրագրով, բայց ի տարբերություն մյուսների՝ մենք չենք խաբում մեր այցելուներին՝ ասելով, որ սպորտային խաղադրույքներով հնարավոր է գումար վաստակել: Ինչու՞: Ուղղակի մեր կոլեկտիվում աշխատում են ազնիվ մարդիկ: Իսկ ինչու են խաբում մյուսները, կփորձեմ բացատրել:

Շատ կայքերի ղեկավարներ մտածում են, որ եթե մարդուն ներշնչեն, որ նա կարող է սպորտային խաղադրույքներով գումար վաստակել, կլիցքավորի հաշվեկշիռը եւ նրա գումարը ավելին կլինի, քան կներդներ, եթե գիտենար, որ որպես կանոն՝ մարդիկ խաղադրույքներով կորցնում են գումար: Իրականում, դա այդպես էլ կա:

Հետեւաբար, կայքի ղեկավարը ստանում է մեծ շահույթ, իսկ բիզնեսում դա ամենակարեւորն է: Վերջիվերջո, դա մարդու անձնական ընտրությունն է: Մենք բոլորս գիտենք, որ ոչ սկզբունքային եւ գումարի համար պատրաստ մարդիկ ոչ հաճախ են հասնում իրենց նպատակներին եւ դառնում կայացած . . .

Բայց թույլ տվեք ապացուցել, որ եթե ճիշտը խոսենք՝ հնարավոր է նույնիսկ ավելի շատ վաստակել: Մեկ անգամ խաբելով մարդուն՝ կայքի ղեկավարը խոշոր գումարից միանվագ տոկոս է ստանում, իսկ խաբված խաղացողը, ով իր դրամապանակին մեծ հարված է ստացել, հասկանում է, որ դա եկամուտ չէ եւ կդադարի խաղալ:

Իսկ եթե սկզբից բացատրենք մարդուն, որ դա զվարճանք է, որի համար դու վճարում ես, նա մեծ հիասթափություն չի ապրի ու մշտապես կխաղա: Բնականաբար, նա խոշոր գումարներ չի պարտվի, քանի որ խաղադրույք կկատարի գիտակցաբար, բայց այդ ամենը երկար կշարունակվի: Հնարավոր է, նրա ողջ կյանքի ընթացքում դա դառնա հոբբի: Բնականաբար, այդպիսի խաղացողը կունենա ավելի մեծ շահույթ, քան խաբված խաղացողը:

Ովքեր հիմա մտածեցին, որ պարտության դառնությունը զգացած խաղացողը ամեն դեպքում կդադարի խաղադրույքներ կատարել, ես կպատասխանեմ, որ հաղթանակի հաճույքը միշտ գերակշռում է պարտության ցավին: Ոչ մի զգացողություն չի կարող համեմատվել հաղթանակի բերկրանքի հետ: Մեր ուղեղը այդպես է կառուցված: Մենք հիշում ենք լավը եւ մոռանում վատը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք