Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Խաղադրույքներով գումար վաստակելու երեք իրական եղանակ՝ առանց դրանք կատարելու

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հոդվածներից մեկում մենք ձեզ պատմեցինք, որ սպորտի վրա խաղադրույք կատարելով հնարավոր է գումար վաստակել, բայց դա անելու համար անհրաժեշտ է պատասխանել հինգ կարևոր հարցի։ Այնտեղ կար կարևոր նկատառում. մենք դիտարկում էինք «իդեալական աշխարհ, որտեղ բուքմեյքերն ընդունում է իր լայնույթում առկա սխալները, պատրաստ է հետևողականորեն վճարել շահումները և լիմիտներ չի սահմանում հաջողակ խաղացողների համար, երբ նրանք խոցելի տեղեր են գտնում լայնույթում»:

Բովանդակություն

Իրականություն. ուտոպիան անհնար է բեթթինգի դաժան աշխարհում: Հենց որ խաղացողը սկսում է հաղթել և շարունակաբար բարձր շահույթ ունենալ, բուքմեյքերներն անխնա կտրում են այդպիսի խաղացողի հաշիվը կամ անհատականացված ձևով իջեցնում գործակիցները: Բուքմեյքերների թակարդները շրջանցելու մի շարք անօրինական եղանակներ կան՝ ընկերների անունով հաշիվներ գրանցելուց մինչև «դրոփների» առաջադեմ գնումներ:

Մենք իրավունք չունենք խաղացողներին խորհուրդ տալ մտնել «գորշ» գոտի (արգելքը շրջանցելու ոչ բոլոր եղանակներն են անօրինական): Սակայն մենք ձեզ կհուշենք, թե ինչպես գումար վաստակել սպորտային խաղադրույքների վրա, երբ դուք այլևս չեք կարող ինքներդ կատարել խաղադրույքներ:

Վաճառեք կանխատեսումներ

Յուրաքանչյուրը կարող է սկսել կանխատեսումներ վաճառել: Բավական է գրանցվել կանխատեսումների վերիֆիկատորում և սահմանել գին՝ մեկ կանխատեսման կամ ժամանակավոր բաժանորդագրության համար:

Թե որքան կվաստակեք՝ կախված է կանխատեսումների քանակից։ Հաջողակ կապպերներն արագ են կողմնորոշվում ու հենց իրենք էլ գին են սահմանում կանխատեսումների համար։

Կապպերի բարձ վարկանիշը = կանխատումների վաճառքի բարձր արժեք

Խաղադրույքներով գումար վաստակելու ցանկացած եղանակ ունի իր առավելություններն ու թերությունները։ Նախքան այս ոլորտ մտնելը գնահատեք հնարավորությունները․

Կանխատեսումների վաճառքից եկամուտ
Առավելություններ Թերություններ
  • պարզ միջոց,
  • ֆինանսական ներդրումներ չի պահանջում
  • վաճառքի համար հարթակի լայն ընտրություն
  • ցանկացած սպորտաձևի վերաբերյալ կանխատեսում անելու հնարավորություն
  • ժամանակի ընթացքում կլինի մշտական հաճախորդների բազա
  • խաղադրույքների արդյունքների վերահսկում կանխատեսման արժեքը կախված է միայն կապպերից
  • վերլուծական աշխատանքի մեծ ծավալ
  • պատասխանատվության բարձր մակարդակ
  • հաճախորդների բազան (բաժանորդները) ձևավորվում է երկար ժամկետներում
  • հաճախորդների պարբերաբար բողոքներ և ապաբաժանորդագրություններ՝ լուզ-սթրիքերի պատճառով
  • շատ հարթակներ միջնորդավճար են գանձում կանխատեսումների վաճառքից
  • լիարժեք հանգստի և վերականգնման բացակայություն

Կանխատեսումների վաճառքը հոդվածում նկարագրվածներից ամենաշահավետ մեթոդն է: Միևնույն ժամանակ՝ ամենաաշխատատարը և էմոցիոնալ առումով ծախսատարը: Բացի վերլուծականի վրա շարունակական աշխատանքից, կապպերը հանդիպում է ոչ հաճելի հաճախորդների շրջանակի, աշխատում է գրեթե յոթ օր և միշտ կարող է հանդիպել լուզ-սթրիքերի (պարտությունների շարքի):

Որքա՞ն գումար է հնարավոր կանխատեսումների վաճառքից

Հարցին պատասխանելու համար եկեք արժեքները վերցնենք շատ հայտնի վերիֆիկատորի կայքից: Ծախսերը շատ, թե քիչ՝ ամենուր նույնն են լինելու:

Կապպերները կանխատեսումները հատ-հատ են վաճառում։ Մեկ կանխատեսման արժեքը տատանվում է 0․5 դոլարից մինչև 10 և ավելի դոլարի սահմանում։ Բաժանորդագրության արժեքը (մեկ ամսվա համար)  սկսում է 20 դոլարից և կարող է հասնել մինչև 300 և ավելի դոլարի։

Կանխատեսման արժեքը կապված է կանխատեսման որակից և նրանից, թե ով է կապպերը։

Մասնակցեք մրցույթների

Խաղադրույքներով գումար աշխատելու ամենահեշտ եղանակը տարբեր մրցույթների մասնակցելն է: Համացանցն առաջարկում է սպորտային խաղադրույքների տարբեր մրցույթների այնպիսի լայն ընտրություն, որ ինքնին խաղադրույքներն այլևս անհրաժեշտ չեն:

Մրցույթների կազմակերպիչները սովորաբար կամ հենց բուքմեյքերներն են, կամ մասնագիտացված ինտերնետային հարթակները։

Մրցույթները բաժանվում են տեսակների.

  • լոկալ— գուշակել հաշիվը, կանխատեսել մի քանի հանդիպումների ելքը և այլն: Ամեն ինչ հնարավորինս արագ և պարզ է
  • պարբերական— կանխատեսել մեկ տուրի կամ երկար մրցաշարի (NBA, NHL, Պրեմիեր լիգա և այլն) որոշակի ժամանակահատվածի մի քանի հանդիպումների արդյունքները 
  • մրցաշարային— ստեղծված են հատուկ մրցաշարի ներքո: Կարող են լինել և՛ կարճաժամկետ (ֆուտբոլի ԱԱ, Եվրո, հոկեյի ԱԱ, Australian Open և այլն), և՛ երկարաժամկետ (ամբողջ մրցաշրջանի համար)
  • երկարաժամկետ և համապարփակ — ինչ ցանկանում եք (կանոնների շրջանակում), երբ հարմար է, ինչպես հարմար է։

Որպես կանոն, կարճատև մրցույթները կազմակերպվում են բուքմեյքերների կողմից։ Կապպերների երկարաժամկետ մրցաշարերն էլ կազմակերպում են մասնագիտացված կայքերը։ Այնուամենայնիվ, երկու կետերում էլ հանդիպում են բացառություններ:

Կանխատեսումների մրցույթներում գումարի վաստակում
Առավելություններ Թերություններ
  • պարզ միջոց,
  • առաջարկների մեծ ընտրություն և ցանկացած ճաշակի հարթակ,
  • շատ հաճախ չեն պահանջում ֆինանսական ներդրումներ,
  • կապպերը հնարավորություն ունի մասնակցել միայն իրեն հետաքրքրող մրցույթներին,
  • ձևավորվում է վիճակագրական բազա,
  • ձևավորվում է հաճախորդների (բաժանորդների) բազա,
  • խաղադրույքների արդյունքների վերահսկում
  • արդյունքների համար միայն քեզ ես պատասխանատու,
  • ռազմավարություններ փորձարկելու հնարավորություն
  • շարունակական շահումների համար պահանջվում է մեծ ծավալի վերլուծական աշխատանք,
  • շահումների գումարը փոքր է,
  • խաղ՝ ըստ հարթակի կանոնների (գործակիցներ, լայնույթ, հաշվարկներ),
  • ժամանակի ընթացքում վերլուծական աշխատանքը հարթվում է հսկայական թվով մրցույթների և իրադարձությունների պատճառով,
  • մրցույթները խաղի իրենց կանոններն ունեն, որոնք հաճախ կապ չունեն իրական բեթթինգի հետ,
  • Եթե ​​մրցույթը բուքմեյքերական գրասենյակի կողմից է կազմակերպվում, ապա հաճախ ԲԳ-ում հաշիվ ունենալու պահանջ է առաջանում:

Ամենահաճախը մրցույթները կազմակերպվում են հենց բուքմեյքերների կամ մասնագիտացված կայքերի կողմից՝ օգտագործելով իրենց սեփական միջոցները (կամ հովանավորների): Սակայն հանդիպում են իրավիճակներ, երբ բոլոր մասնակիցներին առաջարկվում է գումար ներդնել, իսկ հաղթողը վերցնում է ամբողջ գումարը:

Որքան գումար է հնարավոր վաստակել (հաղթել) կանխատեսումների մրցույթներում

Հիմնվելով այս սեգմենտում ռուսական շուկայի առաջատարի վրա՝ կանխատեսման մրցաշարերից շահումները տատանվում են 10,000-ից մինչև 150,000 ռուբլի գումարի սահմանում:

ԲՌ-ում այժմ անցկացվում է Չեմպիոնների լիգայի մրցույթ՝ 500 000 ռուբլի մրցանակային ֆոնդով

Որքան երկար է մրցաշարը, այնքան մեծ է մրցանակային գումարը։

Գովազդեք բուքմեյքերներին

Գումար վաստակելու ժամանակակից միջոց է սոցիալական ցանցերի սեփական էջերում բուքմեյքերների գովազդը:

Եթե ​​ունեք մեծ թվով բաժանորդներ, որակյալ կոնտենտ՝ կապված սպորտային խաղադրույքների (կամ պարզապես սպորտի) հետ և պատրաստ եք գործակցել բուքմեյքերական գրասենյակի հետ, ապա ձեր առջև դռները բաց են։ Պայմանագիր կնքելու համար մեծ առավելություն է այն, եթե դուք մեդիա անձնավորություն եք և/կամ հայտնի ինֆլյուենսեր:

Ինչպե՞ս է այն աշխատում։ Դուք որակյալ մասնագիտացված բլոգ եք վարում, բուքմեյքերական գրասենյակը դիմում է ձեզ՝ սոցիալական ցանցի ձեր էջերում գովազդ վաճառելու առաջարկով։ Դուք համաձայնում եք, տեղադրում եք գովազդը (ձևաչափը լրացուցիչ քննարկվում է) և ստանում եք պարգևատրում:

Գումարի վաստակում՝ բուքմեյքերներին գովազդելով
Առավելություններ Թերություններ
  • պարզ միջոց,
  • չի պահանջում ֆինանսական ներդրումներ,
  • չկա ուղիղ պահանջ՝ լինել կապպեր (ունենալ կանխատեսումներ)
  • միանգամից մի քանի բուքմեյքերների գովազդելու հնարավորություն (կապված է պայմանագրից)
  • պահանջվում է մեծ թվով հաճախորդների (բաժանորդների) բազա,
  • հարցն ունի բարոյական կողմ․ արդյոք կարելի՞ է գովազդել ԲԳ-ի
  • Որակյալ բլոգ վարելը դժվար աշխատանք է:

Բուքմեյքերներին գովազդ վաճառելը ոչնչով չի տարբերվում ցանկացած այլ գովազդ վաճառելուց: Թերևս բարոյական հարց է առաջանում՝ արդյո՞ք կապպերը կարող է բուքմեյքերական գրասենյակ գովազդել (և ընդհանրապես կարելի՞ է ԲԳ գովազդել): Այս հարցին յուրաքանչյուրն ինքն է պատասխանում։

Որքան գումար է հնարավոր վաստակել սոցցանցերում բուքմեյքերներին գովազդելուց

Գովազդի համար պարգևատրումների չափը տատանվում է՝ կախված ինֆլյուենսերի կարգավիճակից, բաժանորդների թվից և բուքմեյքերական գրասենյակի հետ գործակցության պայմաններից։

Ըստ Digital Info գործակալության, բլոգերների կողմից գովազդն արժե.

  • 1-5 հազար ռուբլի՝ 1-10 հազար բաժանորդների պարագայում
  • 5-15 հազար ռուբլի՝ 10-50 հազար բաժանորդների պարագայում
  • 15-30 հազար ռուբլի՝ 50-100 հազար բաժանորդների պարագայում

Հետագա աստիճանավորումը մշուշոտ է: Հայտնի բլոգերն ինքն է պայմաններ թելադրում գովազդատուներին։

Ամփոփում

Խաղադրույքներով գումար վաստակելը ծանր աշխատանք է, որը կապված է մեծ ֆինանսական ռիսկերի հետ: Այնուամենայնիվ, բեթթինգ միջավայրը աճում է՝ զարգացնելով զուգահեռ ոլորտներ, որտեղ հնարավոր է գումար վաստակել առանց գումար ներդնելու։ Գումարներն աստղաբաշխական չեն, և դրանք չես անվանի լիարժեք եկամուտ։ Ավելի շուտ, դա լրացուցիչ բոնուս է հիմնական աշխատանքի համար:

Ինչպես և ցանկացած այլ ոլորտում, սպորտային խաղադրույքներում ֆինանսական բարեկեցությունը կախված է ներդրված ջանքերից: Նույնիսկ առանց իրական խաղադրույքներ կատարելու՝ ԲԳ-ում գումար վաստակելու հնարավորություն միշտ էլ կա։ Ամեն ինչ կախված է ձեր գիտելիքներից, ժամանակի առկայությունից, ցանկությունից։ Դե, մի քիչ էլ հաջողություն:

Մենք վաղուց ենք հասկացել, որ խաղադրույքը դա զվարճանք է։ Սակայն սիրելի հոբբիում պետք է լինել լավագույնը:

Ամեն ինչ է կախված!

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ