Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ուղեցույց․ ինչպես խաղադրույքներ կատարել ֆուտբոլում վիճակագրության վրա

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ֆուտբոլում վիճակագրության վրա խաղադրույքները նման են ստորգետնյա հոսանք ունեցող գետի: Արտաքինից ամեն ինչ պարզ է. ես վերցրեցի երկու թիմերի տվյալները, համեմատեցի դրանք, բացեցի բուքմեյքերական լայնույթը և խաղադրույք կատարեցի: Իսկ ավելի խորը ուսումնասիրելու դեպքում կա լրացուցիչ տեղեկատվության շերտ, որը պետք է հաշվի առնել:

Բովանդակություն

Հոդվածի նպատակը․ ստեղծել մանրամասն ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են գրագետ խաղադրույք կատարել վիճակագրության վրա։

Կա լրացուցիչ խնդիր՝ սովորեցնել, թե ինչպես բեթթինգի այս սեգմենտում տարբերակել բարձրորակ կոնտենտը սիրողականից կամ անգամ խարդախությունից: Ես հաճախ հանդիպում եմ տելեգրամ ալիքների, որոնք ծուլանում են կամ չգիտեն, թե ինչպես ճիշտ վերլուծել վիճակագրական տվյալները, բայց ձևացնում են, թե պրոֆեսիոնալ են: Որպեսզի դուք հասկանաք, թե ով է ձեր առջև, մենք գրել ենք այս ուղեցույցը։

Բոլոր կետերն արդիական են խաղադրույքների բոլոր տարատեսակների համար՝ սկսած անկյունայիններից մինչև եզրային նետումներ։

Քայլ 1․ Ուսումնասիրեք առաջնության ընդհանուր միտումները

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ առաջնություն եք դիտարկում․ խաղերը սովորաբար գոլառա՞տ են, թե՞ անարդյունավետ։ Խնդիրը կհեշտացնի անոմալիաների և շեղումների որոնումը: Ընդ որում՝ ոչ միայն կոնկրետ թիմի համատեքստում, այլև բուքմեյքերների լայնույթում։

📌📌📌

Օրինակ

  • Լիգայում դեղին քարտերի միջին տոտալը 4,41 է
  • ԲԳ-ի լայնույթում խաղերից մեկի համար դեղին քարտերի տոտալը 3,50 – 4,00 է

Հանդիպումը գրավում է մեր ուշադրությունը որպես պոտենցիալ «արդյունավետ»՝ կապված լիգայի միջին տոտալի և այդ խաղի համար ԲԳ-ի լայնույթի միջև տարբերության հետ:

 📌📌📌

Հասանելի մանիպուլյացիա, որը սակայն շատերն անտեսում են այն։

Քայլ 2․ ուսումնասիրեք թիմերի ընդհանուր վիճակագրությունը

Ոչ թե միջին, այլ բացարձակ թվերով։ Այսինքն՝ դուք պետք է ճշտեք, թե ակումբի մասնակցությամբ կոնկրետ քանի խաղում է հաղթել այս կամ այն խաղադրույքը: Եթե ​​տեսնում եք «թիմի հանդիպումներում անկյունայինների միջին տոտալը կազմում է 9,5» հիմնավորումը, ժպտացեք և անցեք առաջ:

📌📌📌

Օրինակ

  • Թիմի խաղերում անկյունայինների միջին տոտալը 10,43 է
  • Խաղերի քանակը, որոնցում հաղթել է անկյունայինների «ՏՇ 10,5» խաղադրույքը, 30-ից 11 է (37 տոկոս):

Պարզապես երկու-երեք հանդիպումներում տեղի է ունեցել անոմալ շեղում, որը խեղաթյուրել է միջին վիճակագրությունը։

📌📌📌

Ինչ-որ վիճակագրական պարամետրի ճշգրիտ քանակի վերաբերյալ տվյալներ գտնելը բարդ չէ։

Քայլ 3․ Ուսումնասիրեք թիմերի անհատական վիճակագրությունը

Այստեղ ևս պետք է ուշադրություն դարձնել միայն ճշգրիտ վիճակագրությանը։ Միջին թվերը ձեզ կասեն, թե որտեղ փնտրեք, բայց դա չի նշանակում, որ պետք է չանել վերլուծություն: Այս քայլի կարևոր զտիչը տնային և արտագնա հանդիպումներն են, մի անտեսեք այն:

Քայլ 4․ Ուսումնասիրեք տարբեր խաղադրույքների համար տվյալները

Մի՛ կենտրոնացեք միայն տոտալների կամ ելքերի վրա: Բուքմեյքերներն առաջարկում են վիճակագրության վրա խաղադրույքների տարբեր ձևաչափեր։ Հանդիպում են իրավիճակներ, երբ նույն նշանակությունն ունեցող խաղադրույքները լայնույթում գնահատվում են տարբեր գործակիցներով:

📌📌📌

Օրինակ

  • Թիմը միջինում 18,86 եզրային նետում է վաստակում, իսկ մրցակիցը՝ 18,00
  • Նույն թիմն եզրային նետումներով հաղթել է 29 խաղից ընդամենը 11-ում
  • Մրցակցի՝ եզրային նետումներով հաղթանակի խաղադրույքը բուքմեյքերների կողմից գնահատվել է 2,28 գործակցով, իսկ մրցակցի «17,5-ից շատ» անհատական տոտալը՝ 1,76 գործակցով

Իսկ վիճակագրությամբ դրանք նույն խաղադրույքներն են

📌📌📌

Ինձ միշտ զարմացնում են այն մարդիկ, ովքեր զլանում են ուսումնասիրել լայնույթի հարևան տողերը և այնտեղ գտնել նույն խաղադրույքը, բայց ավելի բարձր գործակցով:

Վերը նկարագրված քայլերը ստանդարտ են: Հինգերորդ քայլից սկսած՝ վիճակագրությունը խորքային է։

Քայլ 5․ Մրցակիցներին ուսումնասիրեք գործակիցներով

Գնանշումները բեթթորի համար հիանալի օգնական են վերլուծության ժամանակ: Ինչո՞ւ ձեզ ծանրաբեռնեք լրացուցիչ վերլուծություններով, թե որ թիմն է ավելի ուժեղ, երբ կարող եք պարզապես նայել գործակիցներին:

📌📌📌

Օրինակ

  • Թիմը 2,00 գործակցով ֆավորիտ է
  • Այսպիսի գործակիցներով այն դարպասին հարվածների թվով հաղթել է 6 խաղից 4-ում՝ մրցակցին գերազանցելով 1․3 հարվածով։
  • Մրցակիցը նույն գործակիցներով պարտվել է 3 խաղից 2-ում՝ 0․5 հարված պակաս կատարելով։

Իդեալական խաղադրույք է 1․70 գործակցով ֆավորիտի (-1) ֆորայով հաղթանակը։

📌📌📌

Նման վիճակագրություն գտնելը դժվար է, ռեսուրսների մեծամասնությունը այն առաջարկում են գումարի դիմաց։

Քայլ 6․ Կատարեք խաղակեսերի վիճակագրության վերլուծություն

Ես սկսեցի ուսումնասիրել խորը վիճակագրությունը, քանի որ դա շատ հաճախ մոռացվում է: Տեղեկատվություն գտնելը դժվար չէ, իսկ արժեքավոր խաղադրույքները հաճախ են հանդիպում բաժնում:

📌📌📌

Օրինակ

  • Կոնկրետ առաջին խաղակեսում թիմը 1․5 խախտում ավելի է անում, քան մրցակիցը։
  • Մրցակիցը նույն հատվածում խախտումներով հավասար թվեր ունի մրցակիցների հետ։

Բուքմեյքերն առաջին խաղակեսում թիմի կանոնների խախտումներով հաղթանակի համար առաջարկում է 1․7 գործակից և 2․02 գործակից՝ (-1,5) ֆորայով ֆոլերով հաղթանակի համար։

📌📌📌

Փնտրեք ոչ միայն վիճակագրություն, այլև անոմալիաներ: Օրինակ՝ վիճակագրության թվի կտրուկ անհավասարակշռություն խաղակեսերից մեկում կամ ելքերի միջև մեծ տարբերություններ: Հենց սա է կոչվում արժեքավոր խաղադրույք։

Քայլ 7․ Ուսումնասիրեք վնասվածք ունեցող և որակազրկված ֆուտբոլիստների վիճակագրությունը

Աշխատատար քայլ. Բեթթորը պետք է վստահելի տեղեկատվություն գտնի նոր բացակայող խաղացողների մասին, երկարատև վնասվածքները չեն ազդում ընթացիկ խաղերի վրա: Այնուհետև ուսումնասիրեք բացակայողների անձնական վիճակագրությունը և գտեք անոմալիա։ Անոմալիան պետք է հեռացնել թիմի ընդհանուր վիճակագրությունից և ստանաք փնտրվող խաղադրույքը:

📌📌📌

Օրինակ

  • Թիմն ունի որակազրկված ֆուտբոլիստ, որը 0․43 դեղին քարտ է ստացել մեկ խաղում
  • Մրցաշրջանում թիմի դեղին քարտերի միջին տոտալը 2․27 է։

Բուքմեյքերները 1․97 գործակից են սահմանել «թիմի դեղին քարտերը 2-ից քիչ» անհատական տոտալի համար։ Առանց որակազրկված ֆուտբոլիստի խաղադրույքը հեռանկարային է։

📌📌📌

Այս քայլում դեր է խաղում բեթթորի ռեակցիան: Գտել ես նորություն, համեմատել փաստերը, կառուցել տրամաբանական շղթա և կատարել խաղադրույք:

Քայլ 8․ Խուսափեք անհասկանալի մոտիվացիայով խաղերից

Ունիվերսալ խորհուրդ բոլոր տեսակի խաղադրույքների համար, այդ թվում՝ վիճակագրության վրա խաղադրույքներ կատարելու համար: Այն խաղերում, որտեղ մեկ կամ միաժամանակ երկու մրցակիցների մոտիվացիան անհասկանալի է, անսպասելի բաներ են տեղի ունենում: Այստեղ դուք կարող եք ընտրել խաղադրույքներ, որոնք հակասում են ընդհանուր միտումներին: Բայց ավելի լավ է ընդհանրապես չխաղալ։

Քայլ 9․ Գտեք համապատասխան բուքմեյքեր

Չորս կետ, որոնց պետք է ուշադրություն դարձնել ընտրություն կատարելիս․

  • լայնույթում վիճակագրության և մանրամասն վիճակագրության առկայությունը (ցանկալի է՝ ոչ միայն թոփ մրցաշարերի համար)
  • վիճակագրության վրա խաղադրույքների հաշվարկի առանձնահատկությունները
  • ռեսուրսները, որոնցից բուքմեյքերը տվյալներ է վերցնում վիճակագրության հաշվարկի համար
  • խաղադրույքների գործակիցները

Մանրամասն ուղեցույց․ համառոտ

Քայլ 1․ Ուսումնասիրեք առաջնության ընդհանուր միտումները

Քայլ 2․ Ուսումնասիրեք թիմերի ընդհանուր վիճակագրությունը

Քայլ 3․ Ուսումնասիրեք թիմերի անհատական վիճակագրությունը

Քայլ 4․ Ուսումնասիրեք տարբեր խաղադրույքների համար տվյալները

Քայլ 5․ Մրցակիցներին ուսումնասիրեք գործակիցներով

Քայլ 6․ Կատարեք խաղակեսերի վիճակագրության վերլուծություն

Քայլ 7․ Ուսումնասիրեք վնասվածք ունեցող և որակազրկված ֆուտբոլիստների վիճակագրությունը

Քայլ 8․ Խուսափեք անհասկանալի մոտիվացիայով խաղերից

Քայլ 9․ Ընտրեք խաղադրույքների համար ճիշտ բուքմեյքեր

Կարճ եզրակացություն

Հուսով եմ, որ ուղեցույցը կարդալուց հետո ընթերցողը համոզվեց, որ վիճակագրության վրա խաղադրույքներն աշխատատար աշխատանք է։ Ավելացնեմ ևս մեկ գործոն․ բուքմեյքերները հաշվի են առնում այս բոլոր տվյալները և դրանք ներառված են խաղերի համար առաջարկվող գնանշումներում։ Հաշվի առնելով մարժան՝ ֆուտբոլում վիճակագրության վրա հաղթելը հեշտ չէ:

Հետևաբար, եթե հանդիպում եք հանդիկապերների, ովքեր նվազագույն վերլուծություններով խաղադրույքներ են ներկայացնում վիճակագրության վրա, խուսափեք նրանցից: Խաղերի վատ վերլուծությամբ հնարավոր է անընդմեջ շահել 5-10 խաղադրույք, բայց դրանից հետո կհետևի շատ լուրջ անկում:

Եվ հակառակը, եթե գտել եք հանդիկապերի, ով մանրակրկիտ վերլուծում է վերը նշված բոլոր կետերը, հետևեք նրան: Ոչ բոլոր խաղադրույքները կշահեն, բայց երկարաժամկետ հեռանկարում կհաղթեք։

Սպորտային խաղադրույքները զվարճանք է։ Սակայն ցանկացած հոբբիում ցանկանում ես լինել լավագույնը։

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ