Դուրս գալ խաղադրույքից կամ Cash in Bet
Բովանդակություն
Օրինակ` եթե խաղացողը «Ռեալ» — «Բարսելոնա» խաղում 100 ռուբլի խաղադրույք է կատարում տոտալ 2,5-ից շատ գնդակի վրա և 5-րդ րոպեին գոլ է խփվում, ապա այդ խաղադրույքի գործակիցը կտրուկ նվազում է, իսկ տոտալ 2,5-ից քիչ գոլինը` բարձրանում: Չնայած նրան, որ 3 և ավելի գնդակի հավանականությունը մեծ է, խաղացողը կարող է չցանկանալ ռիսկի դիմել և որոշում է պահել շահույթը:
Այդ ժամանակ խաղացողը պետք է խաղադրույք կատարի տոտալ քչի վրա, ինչը իր առաջին խաղադրույքի հակադիր արդյունքն է: Ենթադրենք` տոտալ շատի գործակիցը խաղի սկզբում կազմում էր 2,00, իսկ տոտալ քչինը խփած գոլից հետո դարձավ 4,0: Խաղադրույքից առանց ռիսկի դուրս գալու համար խաղացողը պետք է բազմապատկի նրա արժեքը գործակցով, որով խաղադրույք էր կատարել և այն բաժանի տոտալ քչի համար տրվող գործակցին (տվյալ դեպքում 4,00):
Այսինքն` 100*2/4=50
Այդպիսով` ցանկացած դեպքում խաղացողը 50 ռուբլի շահույթ կունենա:
Այժմ դիտարկենք իրավիճակը, որում խաղացողի բախտը չի բերում. խաղում գոլեր չկան, իսկ ընթանում է արդեն 60-րդ րոպեն: Խաղում 2,5 գոլից քիչ լինելու հավանականությունը մեծացավ, իսկ դա նշանակում է, որ տվյալ ելքի գործակիցը իջնում է, ասենք, մինչև 1,33: Խաղացողը չի ցանկանում կորցնել խաղադրույքի ողջ արժեքը և ուզում է կրկին խաղադրույք կատարել, բայց այս անգամ, քանզի խաղը նրա համար շահավետ չանցավ, նրան ավելի մեծ գումար է պետք, քան առաջին խաղադրույքինն էր: Հաշվարկումը կատարվում է առաջին անգամվա պես:
Այսինքն` 100*2/1,33=150
Այդպիսով` ցանկացած արդյունքի դեպքում խաղացողը կպարտվի 50 ռուբլի:
Cash In ֆունկցիայի դեպքում խաղացողին պետք չէ ոչինչ հաշվարկել: Նա ուղղակի պետք է սեղմի «ելք» (Cash In) կոճակի վրա և ստանա իր խաղադրույքի շահույթը, եթե խաղը նրա օգտին էր ընթանում, կամ սկզբնական խաղադրույքի մասը, եթե խաղը նրա համար շահավետ չէր անցնում:
Արժե՞ օգտվել այս ֆունկցիայից: Ավելի շուտ ոչ, քան այո: Բացատրեմ: Բանը նրանում է, որ ամեն անգամ, երբ դուք խաղադրույք եք կատարում, ավելի շատ եք ռիսկի դիմում, քան բուքմեյքերը, քանզի բուքմեյքերի գործակիցներում մարժա է դրված: Խաղադրույք կատարելով կամ «դուրս գալով» խաղադրույքից` դուք այդ մարժայի համար երկու անգամ վճարում եք: Դա կարծես ապահովագրումն է բլեքջեկում, որը, եթե գնես մշտապես, ապա այդուհանդերձ կմնաս պարտված:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: