Խաղադրույքների բորսա
Բովանդակություն
Բորսայում գրազ գալուց խաղացողները խաղում են միմյանց դեմ: Մի խաղացողը առաջարկում է խաղադրույքի գումար եւ գործակից, որով նա ցանկանում է խաղադրույք կատարել որոշված շուկայում, իսկ մյուս խաղացողը կարող է ընդունել այդ խաղադրույքը ամբողջովին կամ մասամբ՝ հանդես գալով բուքմեյքեր, կամ կատարել պատասխան առաջարկություն:
Իրացվելիությունը բորսայում (առավելագույն խաղադրույք)
Տեսականորեն մաքսիմալ խաղադրույքի չափը եւ գործակիցը սահմանափակ չեն բորսայում, սակայն փաստացի մաքսիմալ խաղադրույքի չափը կախված է շուկայի իրացվելիությունից, իսկ գործակիցը՝ շուկայում առեւտրի ընթացքից: Իրացվելիությունը համարվում է խաղադրույքների բորսայի կարեւորագույն մասնիկ եւ որոշվում է շուկայում գումարի քանակով՝ ինչքան մեծ գումար է այնտեղ շրջանառվում, այդքան ավելի մեծ է առավելագույն խաղադրույքը, որը կարող է կատարել խաղացողը: Ցածր իրացվելիության ժամանակ կարող է անհնար լինել շուկայում անգամ ցածր գումար դնել:
Ի տարբերություն բուքմեյքերական գրասենյակների ճնշող մեծամասնությանը, որոնք կրճատում են պրոֆեսիոնալ խաղացողների մաքսիմումները, խաղադրույքների բորսաներում այդ արգելափակման մեթոդները չեն կիրառում:
Կողմ եւ դեմ խաղադրույքներ
Մյուս հիմնական տարբերությունը բուքմեյքերից կայանում է նրանում, որ բորսայում կարելի է ԴԵՄ (LAY) խաղադրույք կատարել, այսինքն դնել նրա վրա, որ կոնկրետ իրադարձությունը (ընտրություն) չի կատարվի: Նշենք, որ LAY խաղադրույքների համար բորսան ցույց է տալիս հակառակ գործակիցը: Փոխակերպել ԴԵՄ խաղադրույքի գործակիցը իրական գործակցով կարելի է հետեւյալ բանաձեւով.K / (K-1), որտեղ K-ն հետադարձ գործակիցն է՝ ԴԵՄ խաղադրույքի համար:
Միջնորդավճար
Սովորաբար, միջնորդավճարը նոր խաղային հաշիվներում կազմում է 5%: Գրեթե բոլոր խաղադրույքների բորսաները բարձր ակտիվության համար այդ միջնորդավճարը ժամանակի ընթացքում նվազեցնում են: Մաքսիմալ զեղչը հավասար է սկզբնական 5-%-ի 60%-ին, ինչը ընդհանուր կազմում է ընդամենը 2%: Երբեմն խաղադրույքների բորսաները բացառություն են կատարում կոնկրետ շուկաների ու իրադարձությունների համար և միջնորդավճարը ավելի իջեցնում:
Հաջողակ խաղացողների համար Betfair խաղադրույքների խոշորագույն բորսայում կա պրեմիում միջնորդավճար:
Բորսայում ավտոմատիզացված առեւտուր
Պրոֆեսիոնալ խաղացողները օգտագործում են խաղադրույքային բորսաների համար նախատեսված ավտոմատ բոտեր, որոնք գործարքային ընթացքը ավելի արդյունավետ են դարձնում և մասամբ կամ ամբողջովին ավտոմատացնում այն: Այս ծրագրերի օգուտը հարցականի տակ է, քանի որ վաղ թե ուշ նրանց բոլոր օգտատերերը կորցնում են միջոցները:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: