Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Անհատական տոտալ 0.5. Ի՞նչ է նշանակում ԱՏՇ (0.5)-ը և ԱՏՔ (0.5)-ը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այս հոդվածում «Բուքմեյքերների ռեյտինգը» կպատմի այն մասին, թե ինչ է անհատական ​​տոտալ 0,5-ը սպորտային խաղադրույքներում։ Այստեղ դուք կիմանաք, թե ԱՏ (0.5)-ի ինչ տարբերակներ գոյություն ունեն սպորտային խաղադրույքներում, որո՞նք են տարբեր սպորտաձևերում այս իրադարձության վրա խաղադրույքների նրբությունները, այս մարկետի վրա խաղադրույքների առավելություններն ու թերություններն ու այլ օգտակար տեղեկություններ:

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում անհատական տոտալ (0.5)

Անհատական ​​տոտալ (0,5)-ն իրադարձություն է բուքմեյքերի լայնույթում, որը ցույց է տալիս մեկ թիմի/խաղացողի խփած գոլերի/միավորների քանակը և այլն: Այս մարկետն ունի երկու տեսակ՝ տոտալ շատ ու տոտալ քիչ։ Ի՞նչ է սա նշանակում: Բեթթորները կարող են խաղադրույք կատարել. արդյոք թիմերից մեկի խփած գոլերի քանակը կլինի 0,5-ից շատ կամ քիչ:

Պարզ ասած, անհատական տոտալը ԱՏ (0,5)-ը խաղադրույք է այն բանի վրա, թե արդյոք թիմը կարող է գոլ խփել: Ընդհանուր առմամբ, խաղի արդյունքը կարևոր չէ, քանի որ թիմը կարող ինչպես գոլ խփել և հաղթել, այնպես էլ չխփել ու չպարտվել։ Այս իրադարձությունը ներկայացված է բացարձակապես բոլոր մարզաձևերի լայնույթում, քանի որ դրանցից յուրաքանչյուրում թիմերը և/կամ խաղացողները միավորներ են հավաքում:

Ինչպես և այլ պոպուլյար խաղադրոյքները, անհատական տոտալ (0.5)-ն ունի իր հապավումը՝ ԱՏ (0.5): Ընդ որում՝ այն իր հերթին բաժանվում է «շատ»՝ ԱՏՇ (0.5) և «քիչ»՝ ԱՏՔ (0.5) տարբերակների: 

Անհատական տոտալ 0.5 ԱՏ (0.5) Շատ ԱՏՇ 1 (0.5) Քիչ ԱՏՔ 1 (0.5) Շատ ԱՏՇ 2 (0.5) Քիչ ԱՏՔ 2 (0.5)
Խաղադրույքի հաշվարկ Տանտեր թիմի/առաջին խաղացողի գոլերի քանակ Հյուրընկալվող թիմի/երկրորդ խաղացողի գոլերի քանակ
Հաղթանակ 1 և ավելի 0 1 և ավելի 0
Վերադարձ ոչ ոչ ոչ ոչ
Պարտություն 0 1 և ավելի 0 1 և ավելի

Ավելի մանրամասն ուսումնասիրենք այս մարկետներից յուրաքանչյուրը:

Անհատական տոտալ (0.5)-ից շատ

Այս մարկետի դեպքում բեթթորն ակնկալում է, որ թիմը/խաղացողը նվազագույնը 1 բալ կհավաքի: Եթե թիմը 1-ից ավելի գոլ խփի, բեթթորը կվերցնի շահումը: Գոլի բացակայության դեպքում խաղադրույքը կհաշվարկվի որպես պարտված: 

ԱՏՇ 1 (0.5)-ից

Այս մարկետը նշանակում է, որ առաջին թիմը (տանտերերը) 0.5-ից շատ գոլ կխփեն: Հետևաբար, եթե ակումբը գոլ է խփում, ԱՏՇ 1 (0.5) մարկետն անցնում է և շահույթ բերում բեթթորին: Հակառակ դեպքում խաղացողը կկորցնի իր գումարը: Օրինակ, «Բոլոնիա» — «Նապոլի» հանդիպում: Խաղադրույք ենք կատարում ԱՏՇ 1 (0.5)-ի վրա: Եթե «Բոլոնյան» գոլ խփի, մենք կհաղթենք, իսկ եթե ոչ՝ կկրենք պարտություն: 

ИТБ 1 (0,5)

ԱՏՇ 2 (0.5)

Խաղադրույքը հիմնված է նրա վրա, որ գոլ պետք է խփեն հյուրերը՝ 2-րդ համարի ներքո թիմը: Հենց այսպես են հյուրընկալվող թիմերը նշված բուքմեյքերական լայնույթում: Այն դեպքում, եթե թիմը նվազագույնը 1 գոլ խփի, բեթթորը կստնա շահում: Եթե հյուրերը գոլ չխփեն, ապա խաղադրույքը կպարտվի: Ենթադրենք, որ լայնույթում կա «Լացիո» — «Ատալանտա» խաղը: Խաղադրույք ենք կատարում  ԱՏՇ 2 (0.5)-ի վրա: Եթե «Ատալանտային» հաջողվի գոնե 1 գոլ խփել, մենք կհաղթենք, հակառակ դեպքում կկորցնենք գումարը: 

ИТБ 2 (0,5)

Անհատական տոտալ (0.5)-ից քիչ

Մարկետի անվանումից հետևում է, որ այս դեպքում ենթադրվում է թիմի/խաղացողի ցածր արդյունավետություն: ԱՏՔ (0.5)-ի վրա խաղադրույքը կանցնի, եթե ընտրած թիմն աչքի չընկնի արդյունավետ գործողություններով: Իսկ, եթե գոլ խփի, ապա խաղադրույքը կպարտվի: 

ԱՏՔ 1 (0.5)

Այս խաղադրույքը ենթադրում է, որ տանտեր թիմը գոլ չի խփի: Օրինակ, խաղում են «Աթլետիկոն» և «Վալենսիան»: Եթե բացենք ԱՏՔ 1 (0.5) խաղադրույքը, ապա անցման համար անհրաժեշտ է, որպեսզի «Աթլետիկոն» կարողանա գոլ խփել: Դե իսկ եթե մադրիդցիները գոլ խփեն, ապա մենք կպարտվենք: 

ИТМ 1 (0,5)

ԱՏՔ 2 (0.5)

Տվյալ խաղադրույքի անցման համար անհրաժեշտ է, որպեսզի հյուրընկալվող թիմը գոլ չխփի: Վերցնենք «Լանս» — «Մարսել» խաղը: Եթե հյուրերը ոչ մի անգամ գոլ չխփեն, բուքմեյքերը խաղադրույքը կհաշվի որպես հաղթած: «Մարսելի» խփած անգամ մեկ գոլը նշանակում է, որ բեթթորը պարտվել է խաղադրույքը: 

ИТМ 2 (0,5)

Ֆուտբոլում

Այս սպորտաձևում ԱՏ-ի վերաբերյալ խաղադրույքների մեծ ընտրություն կա: Խաղադրույք հնարավոր է կատարել ամբողջ հանդիպման, խաղակեսի, ինչպես նաև խաղացողի անհատական տոտալի (0.5) վրա՝ «շատ» և «քիչ» տարբերակներով: 

Որպես օրինակ վերցնենք «Բավարիա» — «Բորուսիա» հանդիպումը: Ընտրում ենք ԱՏՇ 2 (0.5) տարբերակը: Բավական է սեղմել այս իրադարձության գործակցի վրա, մուտքագրել գումար, ինչից հետո ավարտել խաղադրույքի ձևակերպումը և սպասել արդյունքին:

Հոկեյում

Այս մարզաձեւում ԱՏ (0.5)-ի վրա խաղադրույքի առանձնահատկությունները տարբերվում են ֆուտբոլային խաղերի նյուանսներից: Հոկեյում առնվազն մեկ նետված տափօղակն անգամ հետնապահների համար՝ հազվադեպ երևույթ չէ, ուստի ԱՏՇ (0.5) իրադարձության համար գործակիցները չափազանց ցածր կլինեն, իսկ ԱՏՔ (0.5)-ի համար, ընդհակառակը՝ շատ բարձր: 

ԱՏ (0.5)-ի վրա խաղադրույքը սովորաբար օգտագործվում է խաղափուլերում:

Ենթադրենք, որ հանդիպում են ԲԿՄԱ-ն և «Ակ Բարսը»: Որպեսզի խաղադրույք կատարենք առաջին խաղափուլում ԱՏՔ 2 (0.5)-ի վրա, անհրաժեշտ է բացել լայնույթը, հանդիպումը, հաջորդիվ ցանկում ընտրել առաջին խաղափուլը և դրանում ցանկալի իրադարձությունը: Հաջորդիվ սեղմում ենք մարկետի վրա, մուտքագրում խաղադրույքի գումարը և ձևակերպում այն, որից հետո սպասում ենք, թե արդյոք «Ակ Բարսը» գոլ խփի հանդիպման առաջին խաղափուլում: 

Անհատական տոտալ (0.5)-ն այլ սպորտաձևերում 

Քանզի մնացած սպորտաձևերն ավելի արդյունավետ են համարվում, քան ֆուտբոլը և հոկեյը, դրանց ցանկում ԱՏ (0.5) տարբերակը գտնելը հեշտ չէ: Սովորաբար այս մարկետը հայտնվում է կամ լայվում՝ առանձին հատվածների համար, կամ վիճակագրության վերաբերյալ խաղադրույքներում: Օրինակ, թենիսում հնարավոր է խաղադրույք կատարել էյսերի վրա, բասկետբոլում՝ տեխնիկական խախտումների և այդպես շարունակ: 

Ինչպե՞ս կատարել խաղադրույքներ ԱՏՇ (0.5)-ի և ԱՏՔ (0.5)-ի վերաբերյալ

Որպես օրինակ, վերցնենք ԱՏՔ (0.5) մարկետը: Անհատական տոտալի վրա խաղադրույք կատարելու համար անում ենք հետևյալը.

  1. Բացում ենք բուքմեյքերի կայքը և ընտրում ցանկալի հանդիպումը Выбор события для заключения пари на ИТБ (0,5) и ИТМ (0,5)
  2. Ցանկում գտնում ենք անհատական տոտալների բաժինը և սեղմում մեզ հետաքրքրող ԱՏՔ 2 (0.5) մարկետի վրա Выбор исхода для заключения пари на ИТБ (0,5) и ИТМ (0,5)
  3. Բացում ենք կուպոնը և մուտքագրում գումարըКупон ставки на ИТБ (0,5) и ИТМ (0,5)
  4. Սեղմում ենք «Сделать ставку» և սպասում արդյունքին 

Անհատական տոտալ (0.5)-ի վրա խաղադրույքների առավելություններն ու թերությունները

Առավելություններ Թերություններ
Ցանկացած բուքմեյքերի՝ բոլոր սպորտաձևերի համար լայնույթում մարկետի առկայություն Որոշ մարկետների գործակիցները կարող են ցածր լինել
Վիճակագրական ցուցանիշների վրա խաղադրույք կատարելու հնարավորություն
Իրադարձությունների հեշտ վերլուծություն

Ամփոփում

Անհատական տոտալ (0.5)-ի վրա խաղադրույքները հասանելի են բոլոր բուքմեյքերական ընկերություններում՝ բոլոր հնարավոր սպորտաձևերի, ինչպես նաև կիբերսպորտի համար: Իրադարձությունների այս տեսակը հեշտ է վերլուծության համար, քանի որ հիմնականում պետք է մեկ թիմի/խաղացողի մասին տեղեկատվություն: ԱՏ (0.5)-ի վրա խաղադրույքները երկու կատեգորիայով են՝ «շատ» և «քիչ»: Խաղադրույք կատարելու համար անհրաժեշտ է բացել խաղը, գտնել ցանկալի իրադարձությունը, ավելացնել այն կուպոնում և գումարը մուտքագրելուց հետո ձևակերպել խաղադրույքը: 

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ