Ժոզե Մոուրինյոյի կանխատեսումը՝ Պորտուգալիա — Իսպանիա հանդիպման վերաբերյալ

22:00, 15 հնս 2018
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, աշխարհահռչակ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կանխատեսում է արել ԱԱ-2018-ի B խմբի կենտրոնական հանդիպման վերաբերյալ, որտեղ կմրցեն Իսպանիայի և Պորտուգալիայի ընտրանիները:

Մոուրինյոն նշել է իսպանական հավաքականի ուժը, որը ԱԱ-ի նախօրեին փոխեց մարզչին: Նա նաև արժանին է մատուցել իր հայրենակիցներին, ովքեր Մունդիալ-2018-ին մասնակցելու են Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով:

«Որպես Պորտուգալիայի հավաքականի երկրպագու, ինձ համար բարդ կլինի տեսնել Իսպանիայից կրած պարտությունը: Երկու թիմերն էլ, ըստ իս, փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք կբերեն, քանի որ նրանք խմբի ուժեղագույն հավաքականներն են:

Իսպանացիները մի փոքր ավելի ուժեղ են պորտուգալացիներից: Պորտուգալիան, նույնպես, ուժեղ հավաքական ունի, որը հաջող հանդես եկավ Եվրո-2016-ում: Ֆանտաստիկ խաղ է լինելու Եվրոպայի չեմպիոնների համար: Կարծում եմ, որ Իսպանիայի հավաքականը լավագույնն է այս Մունդիալում: Չգիտեմ, թե ինչպես Լոպետեգիի հեռացումը կազդի իսպանացի ֆուտբոլիստների խաղի վրա, բայց կարծում եմ, որ այս խաղը դառնալու է խմբային փուլի ամենագեղեցիկներից մեկը»:

Պորտուգալիա — Իսպանիա հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Օրդինար: Պարտված
Մունդիալ-2018, B խումբ, առաջին տուր
22:00/15 հնս
Պորտուգալիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ