«Զենիթ» – «Յուվենտուս»․ Պավել Զանոզինի կանխատեսումը

23:00, 20 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Պավել Զանոզինը կանխատեսում է արել «Զենիթ» – «Յուվենտուս» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Զենիթը» խնդիրներ ունի Ռուսաստանի առաջնությունում, և դա տարօրինակ է, քանի որ բոլորին թվում էր, թե պետերբուրգցիներն առանց խնդիրների կգնան դեպի չեմպիոնություն։ Թիմը նախորդ երկու խաղերում պարտվել է «Սոչիին» և «Արսենալին»։

«Յուվենտուսը» Ա Սերիայի նախորդ տուրում հաղթել էր «Ռոմային», սակայն չի կարելի ասել, որ թիմը լիովին գտել է իրեն Ռոնալդուի հեռանալուց հետո։ «Յուվեի» համար շատ կարևոր է այս խաղում հաղթելը։ Բարդ խումբ է, որտեղ թվում էր, որ ֆավորիտներն են «Չելսին» և «Յուվենտուսը»։ Բայց նախորդ տուրում «Զենիթը» հաղթեց «Մալմյոյին» և միացավ պայքարին։

Կարծում եմ՝ Սանկտ-Պետերբուրգում զգուշավոր խաղ կլինի։ Դաշտի տերերը կփորձեն հնարավորինս քիչ պահեր թույլ տալ իրենց դարպասի մոտ։ Գրեթե այնպես, ինչպես խաղացին «Չելսիի» հետ Լոնդոնում։ Այդ խաղում միայն Լուկակուն կարողացավ գոլի հեղինակ դառնալ։ Իսկ «Յուվենտուսը» հիմա նման մակարդակի ֆուտբոլիստ չունի։

Կա շանս ընդհանրապես գոլ բաց չթողնել թուրինցիներից։ Կփորձեմ կանխատեսել քիչ քանակությամբ գոլեր այս խաղում և ընտրում եմ գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը։ «Զենիթը», իհարկե, շատ չի խփի, բայց նաև շատ էլ բաց չի թողնի։ Նույնիսկ, եթե «Զենիթը» պարտվի 0։1 հաշվով, խաղադրույքը կաշխատի։ Իհարկե, երկրպագելու ենք «Զենիթին», քանի որ «Մալմյոյի» դեմ խաղը հաճելի տպավորություն թողեց։ Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչ տեղի ունեցավ «Զենիթի» հետ առաջնությունում։

Իմ կանխատեսումն է՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/20 հկտ
«Զենիթ» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ