«Յուվենտուս» – ՊՍԺ: Պավել Զանոզինի կանխատեսումը

23:59, 02 նյմ 2022
Ֆուտբոլային մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Պավել Զանոզինը կանխատեսում է արել «Յուվենտուս» – ՊՍԺ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Յուվենտուսն» ընդունելու է ՊՍԺ-ին: Հյուրերը մոտիվացիա չունեն այս մրցավեճում, քանի որ ժամկետից շուտ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիրը: Միգուցե ոչ առաջին տեղով, սակայն այդ փաստն այնքան էլ կարևոր չէ:

«Յուվեն» մոտիվացիայի պակաս չունի: Հարկավոր է ավելի լավ արդյունք գրանցել, քան «Մաքաբին», որպեսզի գարնանը հնարավոր լինի պայքարը շարունակել Եվրոպա լիգայում: Բայց արդյո՞ք Եվրոպա լիգան պետք է «Բյանկոներիին»:

Ալեգրիի թիմն Ա սերիայի նախորդ տուրում նվազագույն հաշվով հաղթեց «Լեչեին»: Հաղթական գոլը խփեց Ֆաջիոլին: Այժմ «Յուվեի» կազմում շատ են երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստները: Իսկ Փարիզի կազմում գոլերը խփում են գերաստղերը՝ Մեսին, Նեյմարը և Մբապեն:

Կարծում եմ՝ Մունդիալից առաջ ՊՍԺ-ն կաշվից դուրս չի գա: Տղաները կփորձեն պահպանել առողջությունը: Կատարի մեկ ամիսն առավել կարևոր է, քան առանձին վերցրած հանդիպումը «Յուվենտուսի» հետ: Այնպես որ, դաշտի տերերը շանս ունեն նվազագույնը չպարտվել Փարիզին:

Բնականաբար, ՊՍԺ-ն ավելի ուժեղ է: Ի դեպ, առաջին մրցավեճում «Յուվեն» լավ պայքարեց և նույնիսկ գոլ խփեց: Կարծում եմ՝ այս խաղում նույն սցենարը կարող ենք տեսնել:

Հետևաբար, ընտրում եմ «Յուվենտուսը» չի պարտվի խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:59/2 նյմ
«Յուվենտուս» – ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ