Յենս Լեմանի կանխատեսումը. Գերմանիան կհաղթի Եվրո-2016-ում

23:59, 10 հլս 2016
«Շալկեի», «Միլանի», Դորտմունդի «Բորուսիայի», Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ, BBC հեռուստաընկերության փորձագետ Յենս Լեմանը կարծում է, որ Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում կհաղթի Գերմանիայի հավաքականը:

Ֆրանսիան կանգնած է լուրջ ճնշման առաջ, և ես վստահ չեմ, որ այդ թիմը կհաղթահարի այն: Նույնը վերաբերում է Գերմանիայի հավաքականին, քանի որ գերմանացի ֆուտբոլիստները գիտեն՝ նրանցից հաղթանակ են սպասում, բայց այդ ճնշումը դուր է գալիս նրանց: Այն ստիպում է Լյովի թիմին ավելի լավ խաղալ:

Գերմանիան սիրում է ֆավորիտ լինել: Խաղացողներն իրենց համար նշաձող են սահմանել, ասելով, որ Եվրո-2016-ում հաղթելն ընդամենը 1 քայլ է դեպի ԱԱ 2018-ի հաղթական ճանապարհ:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016
23:59/10 հլս
Մրցաշարի հաղթող
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ