Խորվաթիա – Մարոկկո: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

19:00, 17 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Խորվաթիա – Մարոկկո աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղի վերաբերյալ։

Երրորդ տեղի համար խաղ հազվադեպ է լինում խոշոր մրցաշարերում։ Հիմնականում այդ խաղերը գոլառատ են լինում։ Վերջին 11 խաղից 10-ը գոլառատ են եղել։ Միայն նախորդ Մունդիալի խաղն է, որ դուրս է մնում այդ շարքից։ Բելգիան հաղթել էր Անգլիային 2։0 հաշվով։

Թիմերն արդեն չեն պայքարում չեմպիոնության համար և լարվածություն չի լինելու։ Հիմնականում մեծ թվով գոլային պահեր են լինում։ Պետք չէ մոռանալ նաև ռոտացիայի մասին։ Հարձակման գծում կխաղան ավելի թարմ ֆուտբոլիստները։ Թիմերն արդեն հանդիպել են այս աշխարհի առաջնությունում և խաղն ավարտվել է 0։0 հաշվով։

Ֆրանսիայի հետ խաղում մենք տեսանք, որ Մարոկկոն կարողանում է լավ գրոհել։ Մինչև այդ թիմը միշտ երկրորդ համարով էր խաղում և մտածում էր միայն պաշտպանության մասին։ Ֆրանսիայի հետ խաղում Մարոկկոն արժանի էր գոլ խփելուն։

Պետք չէ մոռանալ, որ վերականգնվելու համար քիչ ժամանակ է եղել։ Խորվաթիան մեկ օր շուտ է խաղացել։ Ի դեպ, 1998 թվականին Խորվաթիան նույնպես մասնակցել է երրորդ տեղի համար խաղին և այդ հանդիպումը գոլառատ է եղել։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․96 գործակցով։

Ֆավորիտ են համարվում խորվաթները։ Ընտրում եմ նաև, որ Խորվաթիան ԱԱ-2022-ում կզբաղեցնի երրորդ տեղը՝ 1․74 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
19:00/17 դկտ
Խորվաթիա – Մարոկկո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
19:00/17 դկտ
Խորվաթիա – Մարոկկո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ