«Վիլյառեալ» – «Սևիլիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:15, 08 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Վիլյառեալ» – «Սևիլիա» Իսալիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրից առանձնացված 3 կենտրոնական հանդիպումներից մեկում իրար հետ կմրցեն «Վիլյառեալն» ու «Սևիլիան»։ Ինչո՞վ է այս հանդիպումը հետաքրքիր. «Դեղին սուզանավը» ակտիվ պայքար է մղում եվրագավաթային հորիզոնականներ զբաղեցնելու, իսկ «Սևիլիան»՝ Չեմպիոնների լիգայի ուղիղ ուղեգրի համար։ Ժամանակին այս թիմերն այլ խնդիրներ էին լուծում ներքին առաջնությունում։ «Վիլյառեալը» ավելի վեր էր նայում, քան Եվրոպա լիգայի ուղեգիրը, իսկ «Սևիլիան» նույնիսկ ընթանում էր դեպի սենսացիոն ոսկին, սակայն «Ռեալն» ամեն ինչ դրեց իր տեղը…։

Եթե Յուլեն Լոպետեգիի տղաների համար մրցաշրջանի երկրորդ հատվածը կարելի է ոչ այնքան հաջող համարել, Ունայ Էմերիի թիմը քիչ էր մնում Չեմպիոնների լիգայում գրանցեր երկրորդ անընդմեջ անակնկալը, սակայն «Լիվերպուլը» չգնաց «Բավարիայի» ճանապարհով ու խորտակեց «Դեղին սուզանավը»։ «Վիլյառեալը» ամենայն մանրամասնությամբ էր պատրաստվում Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումներին, այդ պատճառով ներքին առաջնության վրա գործնականում ուշադրություն չէր դարձնում։ Առհասարակ, «Վիլյառեալը» բաց գրքի նման թիմ է. եթե առաջին 15 րոպեում ֆուտբոլ խաղացին, ուրեմն վստահաբար կարելի էր ասել, որ հետո էլ կխաղան, եթե ոչ՝ չեն խաղա ոչ մի դեպքում։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել ներքին առաջնությունում «Ալավեսից» կրած պարտությունը։

«Սևիլիան» այս պահին ունի 64 միավոր և հաղթանակի դեպքում կշարունակի «Բարսելոնայի» հետ պայքարը երկրորդ տեղի համար։ Յուլեն Լոպետեգին արդեն հարմարվել է Սուսոյի բացակայությանը, որը դեռ երկար ժամանակ չի օգնի իր թիմին։ Իսկ Ժյուլ Կունդեի վնասվածքի լրջությունը դեռ պարզ չէ։ Էմերին դեռևս զրկված է Դանջումայի, Յերեմի Պինոյի ու Ալբերտո Մորենոյի ծառայություններից, ինչը կարող է թուլացնել թիմի հարձակողական պոտենցիալը։ Սակայն հանդիպումը տեղի է ունենալու «Վիլյառեալի» խաղադաշտում, որտեղ «Վիլյառեալը» մշտապես գոլ է խփում։ «Սևիլիան» նույնպես գոլառատ ֆուտբոլ դավանող թիմ է։ Պարզ ենթադրություն. երկու թիմերն էլ գոլ կխփեն։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
18:15/8 մյս
«Վիլյառեալ» – «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ