«Վիլյառեալ» — «Բետիս». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

22:45, 10 սպտ 2017
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության երրորդ տուրի «Վիլյառեալ» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի:

«Բետիսը» հավակնում է դառնալ առաջնության հայտնությունը: Սևիլյական թիմը գլխավորել է Կիկե Սետյենը, ով անցած տարի առաջին շրջանում գլխավորում էր «Լաս Պալմասը», ու նրա աշխատանքը կարելի էր 11 բալով գնահատել 10 բալային սիստեմով: Վառ ու արագ կոմբինացիոն ֆուտբոլ էր խաղում «Լաս Պալմասը», ֆուտբոլ, որը հիմա էլ կարող է խաղալ «Բետիսը»: Սերխիո Լեոնը` անցած մրցաշրջանում «Օսասունայի» լավագույն ֆուտբոլիստը հիմա «Բետիսում» է և թիմի գլխավոր ուժն է հարձակվելիս: Կան նաև աստղային նորեկներ ի դեմս Անդրես Գուարդադոյի և Քրիստիան Տելյոի, ինչպես նաև կա փորձառու Խոակինը: «Բետիսը» շատ լավ տեսք ուներ մեկնարկային երկու տուրերում և զգացվում է, որ թիմը մեծ ներուժ ունի հետագա առաջընթացի համար:

Իսկ ահա «Վիլյառեալը» առաջնության մեկնարկի գլխավոր հիասթափությունն է: Ինձ թվում է, որ Ֆրան Էսկրիբան մոտ ժամանակներս կարող է մոտ լինել թիմը լքելուն: Ավելին, «Վիլյառեալը» լուրջ կադրային խնդիրներ ունի: Թիմի ավագն ու առաջատարը` Բրունո Սորիանոն վնասվածք ունի և չի կարող օգնել թիմին մինչև հոկտեմբեր: Վնասվածք ունեն թիմի հիմնական երկու դարպասապահները: Հարցականի տակ է նաև Ռոբերտո Սորիանոյի մասնակցությունը խաղին: Հիմնական կազմի պաշտպանները բաց են թողել թիմի վերջին մարզումը: Նման իրավիճակում ռիսկի կդիմեմ և կառաջարկեմ այս խաղի համար խաղադրույք ընդունել ոչ-ոքին: «Վիլյառեալին» շատ դժվար կլինի նման լուրջ խնդիրներով հաղթել վեր բարձրացող «Բետիսի»:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն. 3-րդ տուր
22:45/10 սպտ
«Վիլյառեալ» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ