«Վիկտորիա Պլզեն» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 15 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Վիկտորիա Պլզեն» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հռոմեացիները կհաղթեն ոչ այնքան գոլառատ խաղում:

Եվրոպա լիգան շատ ժամանակ համարում են նաև անհաջողակաների մրցաշար: Այստեղ բացի հենց բուն մրցաշարի ուղեգիր նվաճած թիմերից, խաղալու իրավունք են ստանում նաև Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ 4-րդ փուլում պարտված թիմերը: Այդպիսի ճակատագիր ունեն «Վիկտորիա Պլզենն» ու «Ռոման»: Չեխական ակումբը երկու խաղերի արդյունքում պարտվել է «Լուդոգորեցին», իսկ գայլերը՝ «Պորուտին»: Հիմա այս թիմերը պետք է միմյանց միջև պարզեն, թե ով է առավել անհաջողակ:

Լուչանո Սպալետտին շարունակում է հին ֆուտբոլիստներից նոր թիմ հավաքել: «Գայլերը» «Պորտուից» կրած պարտությունից հետո կարծես թե ուշքի եկան ու սկսում են կամային բարձր հատկանիշներ ցուցադրել: Ներքին առաջնության «Սամպդորիայի» հետ հանդիպումը դրա վառ ապացույցն է: Հերթական անգամ բոլորին ուրախացրեց համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին՝ դառնալով այդ խաղում հաղթական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Այսօրվա խաղում Սպալետտին մարտական կազմ խաղադաշտ դուրս չի բերի: Թեպետ Եվրոպա Լիգան նույնպես խոշոր մրցաշար է, այնուամենայնիվ, «գայլերն» իրենց նախապատվությունը կտան ներքին առաջնությունում սկուդետտոյի նվաճման աշխատանքներին:

Չեխական ակումբն այնքան էլ հաջող չի սկսել այս առաջնությունը: Ինչպես արդեն նշեցինք, նրանք ՉԼ-ի որակավորման փուլում ճանապարհը զիջեցին «Լուդոգորեցին»: Բայց այնպես չէ, որ թիմը լավ է խաղում ներքին առաջնությունում: Մեկնարկում թիմը կայուն չէր, քանի որ կազմում կային նորեկներ, ովքեր դեռ չէին ադապտացվել նոր կոլեկտիվին: Սակայն չեմպիոնը մնում է չեմպիոն: Վերջին երկու խաղերում «Վիկտորիան» հաղթել է ու հիանալի տրամադրությամբ է մոտեցել Եվրոպա Լիգայի հանդիպմանը: Թիմի կազմում կորուստներ չկան: Խաղադաշտ դուրս կգա ամենամարտական կազմը:

Այո՛ «Վիկտորիան» թույլ մրցակից չէ, այո՛, հանդիպումը կայանում է Չեխիայում, բայց «Ռոման» անկասկած թե՛ իր կարգով, թե՛ ֆուտբոլիստների խաղամակարդակով գերազանցում է մրցակցին: Համարձակվում եմ կանխատեսել «գայլերի» հաղթանակը: 2,22 գործակցով ընտրում եմ ««Ռոմայի» հաղթանակ և ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, խմբային փուլ, առաջին տուր
21:00/15 սպտ
«Վիկտորիա Պլզեն» — «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ