«Վեսթ Հեմ» – «Արսենալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Վեսթ Հեմը» չի հաղթել վերջին 6 խաղերում։ Թիմը 23 խաղից հետո 36 միավորով 8-րդ տեղում է։ Եվրագավաթային տեղերի համար պայքարը դեռ շարունակվում է, չնայած 4-րդ և 5-րդ տեղերից թիմը հետ է մնում 10 միավորով։ Նախորդ տուրում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելիս 0։3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Տնային խաղերում լրիվ այլ պատկեր է։ «Վեսթ Հեմն» անպարտելի է տնային վերջին 10 հանդիպումներում։
«Արսենալը» 3 անընդմեջ հաղթանակ է տարել։ Նախորդ տուրում թիմը 3։1 հաշվով առավելության է հասել առաջատար «Լիվերպուլի» նկատմամբ։ Հիմա Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Լիվերպուլը» 23 խաղից հետո ունի 54 միավոր։ «Արսենալը» 49 միավորով 3-րդն է։ «Մանչեսթեր Սիթին» 1 խաղ քիչ է անցկացրել և 52 միավորով 2-րդ տեղում է։
Սա լոնդոնյան դերբի է։ Ֆավորիտ է «Արսենալը», սակայն «Վեսթ Հեմը» տնային խաղում, անկասկած, խնդիրներ կստեղծի մրցակցի համար։
Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․82 գործակցով։ «Վեսթ Հեմն» այս մրցաշրջանի տնային 11 խաղերից 9-ում գոլ է խփել։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: