US Open. Աննա Չակվետաձեի կանխատեսումը կանանց մենախաղի եզրափակիչին

23:00, 11 սպտ 2021
Աշխարհի նախկին 5-րդ ռակետ, Eurosport հեռուստաալիքների մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Էմմա Ռադուկանու – Լեյլա Ֆերնանդես թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչի վերաբերյալ։

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչում կմրցեն Էմմա Ռադուկանուն և Լեյլա Ֆերնանդեսը։ Շատ հետաքրքիր եզրափակիչ է սպասում։

Ռադուկանուն դիմակայության ֆավորիտն է։ Նա ավելի կայուն է և՛ խաղով, և՛ հոգեբանական առումով։ Մրցախաղի ընթացքում ակնհայտ սխալները բացակայում են։ Ռադուկանուն երկար ճանապարհ է անցել՝ սկսելով որակավորման փուլից, բայց, ամեն դեպքում, նա այնքան էլ բարդ մրցաշարային ցանց չուներ։ Այո՛, վատ մրցակիցներ Ռադուկանուն չուներ, բայց Ֆերնանդեսին ավելի բարդ մրցակիցներ էին բաժին հասել։

Ֆերնանդեսն ավելի ակտիվ է։ Նա հաճախ է խաղը վերցնում իր վրա, որովհետև ագրեսիվ է գործում։ Իսկ իմպուլսիվ և էմոցիոնալ լինելու պատճառով հաճախ է տապալում սեթերը։

Ի տարբերություն Ռադուկանուի, որը կարող է երկար «լողալ», բայց հետո միացնել իր կայունությունը, Ֆերնանդեսի մոտ ամեն ինչ հակառակն է։ Բայց, ինձ թվում է, որ եթե Ֆերնանդեսը «չվառվի», իսկ նման բան կարող է լինել, նա ավելի ակտիվ է հոգեբանորեն, չնայած՝ Ռադուկանուն ավելի պատրաստ է եզրափակիչին։ Խաղային առումով Ֆերնանդեսն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի հաղթի մրցակցին։ Այո՛, Էմման կայուն է, լավ է պահում հետին գիծը, բայց Ֆերնանդեսը կարող է նրան բացել, եթե հոգեբանորեն «չվառվի»։

Եզրափակիչում ամեն ինչ հնարավոր է, բայց ես ռիսկի կգնամ և կընտրեմ Ֆերնանդեսի հաղթանակը։

Օրդինար: Պարտված
US Open
23:00/11 սպտ
Էմմա Ռադուկանու - Լեյլա Ֆերնանդես
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ