«Տոտենհեմ» — «Բորնմութ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

15:30, 15 ապր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 33-րդ տուրի «Տոտենհեմ» — «Բորնմութ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը ենթադրում է, որ տանտերերը 2,5 գոլից շատ կխփեն: 

Դե ո՞վ հիմա ռիսկի կդիմի խաղադրույք կատարել «Տոտենհեմի» դեմ: «Խթանները» մեկը մյուսի հետևից պատառոտում են մրցակիցներին և առիթը բաց չեն թողնում հասնել «Չելսիին», որին զիջում են 7 միավորով: Նախորդ շաբաթ ջախջախելով «Ուոթֆորդին»՝ լոնդոնցիները տարան արդեն 7-րդ անընդմեջ հաղթանակը՝ այդ ընթացքում խփելով 24 գնդակ (միջինը մեկ խաղում 3 գոլից շատ): Միևնույն ժամանակ խաղերի կեսից շատում նրանք խաղացել են առանց իրենց լավագույն ռմբարկու Հարի Քեյնի, ով արդեն կազմ է վերադարձել:

«Բորնմութը» յոթ միավոր հեռավորության վրա է վտանգավոր գոտուց և դժվար թե թիմի մոտ մրցաշրջանի վերջնամասում խնդիրներ լինեն: «Բալերը», որոնք չեն հաղթել վերջին երեք տուրերում, չեն կարողանում խաղալ պաշտպանողական ֆուտբոլ, իսկ հետևաբար կարելի է ակնկալել բաց և արդյունավետ խաղ: Առաջին շրջանում, ճիշտ է, հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, բայց այն ժամանակ խաղը «խթանների» համար անցնում էր ոչ հեշտ շրջանում՝ Չեմպիոնների լիգայում Լեվերկուզեն բարդ ուղևորության և «Էնֆիլդում» «Լիվերպուլին» այցի միջև: Այժմ թիմը ուղղակի թռչում է և պետք է հասնի հերթական երեք միավորին:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 33-րդ տուր
15:30/15 ապր
«Տոտենհեմ» - «Բորնմութ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ