«Տոտենհեմ» — «Բարնլի». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:00, 07 դկտ 2019
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 16-րդ տուրի «Տոտենհեմ» — «Բարնլի» հանդիպման վերաբերյալ:

Անցած 6 օրվա ընթացքում «Բարնլին» հիասթափեցրեց: Սկզբից տանը արժանիորեն պարտվեց «Քրիսթալ Փելասին», իսկ հետո չկարողացավ դիմակայել «Մանչեսթեր Սիթիին»: Դժվար է պատկերացնել, որ մի քանի օրվա ընթացքում երկու անգամ պարտված թիմը ընդամենը երեք օր անց կարող է իր գլխից բարձր թռչել դրսային խաղում:

«Տոտենհեմը» ևս հիասթափեցրեց, բայց օբյեկտիվ պատճառներով: «ՄՅու»-ն տակտիկապես գրագետ խաղաց, առավելագույնս բարդացնելով մրցակցի հարձակողական գործողությունները,  բացի այդ էլ անհատապես թիմի ֆուտբոլիստները մրցաշրջանում թերևս լավագույն հանդիպումն անցկացրին: «Բարնլիի» դեմ խաղում Մոուրինյոն կարող է իր սաներին ստիպել հետ բերել կորցրածը: Սոնը կշարունակի անել այն, ինչը չստացվեց «Օլդ Թրաֆորդում», Դելե Ալին կրկին կցուցադրի այն, ինչը կարողանում է ֆուտբոլ «վերադառնալուց» հետո, Քեյնը կցանկանա կրկին աչքի ընկնել, դե իսկ Մոուրան, որը նախորդ մարզչի կողմից ըստ իս ամենաթերագնահատված ֆուտբոլիստն է, ժամանակն է, որ հիշեցնի բոլորին, թե ինչ է կարողանում:

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 16-րդ տուր
19:00/7 դկտ
«Տոտենհեմ» - «Բարնլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 16-րդ տուր
19:00/7 դկտ
«Տոտենհեմ» - «Բարնլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ