Տոկիո-2020. Էքսպրես խաղադրույք՝ կիսաեզրափակիչի խաղերի վերաբերյալ

15:00, 03 օգս 2021
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարում մեկնարկում են կիսաեզրափակիչները։ Բրազիլիայի հավաքականը կմրցի Մեքսիկայի թիմի դեմ, իսկ իսպանացիները եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն ճապոնացիների հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ առաջին մրցավեճում կհաղթեն բրազիլացիները, իսկ Ճապոնիա – Իսպանիա խաղում նվազագույնը երեք գոլ կգրանցվի:

Մեքսիկացիները հետաքրքիր և դիտարժան ֆուտբոլ են ցուցադրում։ Ճիշտ է, իրենց ենթախմբում ացտեկները գրավեցին երկրորդ տեղը, սակայն ավելի շատ գոլ խփեցին, քան խմբի առաջատարը, իսկ քառորդ եզրափակիչում դաժան հաշվեհարդար տեսան հարավկորեացիների նկատմամբ։

Բրազիլիան բավականին վստահ անցկացրեց խմբային փուլը՝ երեք խաղում խփելով 7 գոլ և վաստակելով նույնքան միավոր։ Քառորդ եզրափակիչում Դանի Ալվեսն ու ընկերները դժվարությամբ կոտրեցին Եգիպտոսի դիմադրությունը, սակայն շարունակում են մնալ մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդը։ Հարավամերիկացիները բավականին հզոր հարձակման գիծ ունեն։ Նրանց հաղթաթուղթն անգլիական «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնն է, որն այս մրցաշարում դարձել է 5 գոլի հեղինակ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Մեքսիկան տեխնիկապես հարուստ թիմ է և սիրում է բաց, հարձակողական ֆուտբոլ  խաղալ։ Նման թիմերի հետ բրազիլացիներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։ Այս պարագայում հյուրերի հաղթելու հավանականությունն ավելի մեծ է։

Իսպանիայի հավաքականն այս մրցաշարում կայուն չի խաղում, սակայն բարձր կամային որակներ է դրսևորում։ Քառորդ եզրափակիչում Կոտ դ՛Իվուարի հետ մրցավեճը դրա վառ օրինակն էր։ Այնուամենայնիվ, իսպանացիները ոսկե մեդալների հավակնորդների թվում են։

Ճապոնիան տնային մրցաշարում խաղում է բարձր մոտիվացիայով և բավականին արդյունավետ է գործում։ Կիսաեզրափակիչի ուղեգիրը տանտերերը դժվարությամբ նվաճեցին, սակայն ախորժակն ուտելիս է բացվում։

Դիմակայության ֆավորիտը իսպանացիներն են, սակայն սամուրայները կարող են խառնել խաղաքարտերը։ Կարծում եմ՝ այս խաղի գոլերի տոտալը շատ է լինելու 2․5-ից։

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է էքսպրես խաղադրույք, որ Մեքսիկա – Բրազիլիա մրցավեճում կհաղթեն հարավամերիկացիները, որի համար Vivaro-ն սահմանել է 2.05 գործակիցը, իսկ Ճապոնիա – Իսպանիա խաղում գոլերի տոտալը կլինի շատ 2․5-ից (1․84 գործակից)։

Էքսպրես: Չխաղարկված
Օլիմպիական խաղեր
15:00/3 օգս
Մեքսիկա-Բրազիլիա
Օլիմպիական խաղեր
12:00/3 օգս
Ճապոնիա-Իսպանիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ