Սվետլանա Կուզնեցովա — Անաստասիա Պավլյուչենկովա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

15:30, 27 մյս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի կանանց մենախաղի 3-րդ շրջանի Սվետլանա Կուզնեցովա — Անաստասիա Պավլյուչենկովա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Կուզնեցովան 2 սեթում կլուծի մրցակցի հարցերը:

Երկու ռուս մարզուհիների հանդիպում: Կարծում եմ, որ Կուզնեցովան այս դիմակայության ֆավորիտն է: Այո, երբեմն նա անկանխատեսելի է, քանի որ լավ խաղերին հետևում են անբացատրելի ձախողումները: Նա սիրում է խաղալ Փարիզում՝ հողածածկ կորտերում: Նախորդ շրջանի հանդիպումը նա վատ չանցկացրեց: Չեմ կարող ասել, որ Պավլյուչենկովան հիմա լավ տեսք ունի: Նախորդ տուրում թուրք թենիսիստուհու դեմ նա տառապեց: Ըստ իս, այդպիսի թենիսը բավարար չէ, որպեսզի բարդություններ ստեղծի Կուզնեցովայի համար:

Սովորաբար այս թենիսիստուհիների միջև հանդիպումներն ավարտվում են առանց պայքարի: Կուզնեցովան բավական մեծ առավելություն ունի այդ խաղերում՝ 4:1: Կարծում եմ, որ այս անգամ էլ նա պետք է 2 սեթում բավական վստահ հաղթանակ տոնի: Հողածածկի վրա նա պետք է զգալի առավելություն ունենա Պավլյուչենկովայի նկատմամբ: Կուզնեցովայի թենիսն ավելի բազմազան է, նա հողածածկ կորտերում ավելի լավ է խաղում:

Օրդինար: Հաղթած
Ռոլան Գարոս, կանանց մենախաղ, 3-րդ շրջան
15:30/27 մյս
Սվետլանա Կուզնեցովա - Անաստասիա Պավլյուչենկովա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ