Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,9 գործակցով

18:00, 10 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» ավանդական «սուպերէքսպրեսս ուիքենդի համար» բաժնում այս անգամ հինգ հանդիպում ենք առանձնացրել Պրիմերայից, Ա Սերիայից եւ Անգլիայի գավաթից: Ընդհանուր գործակիցը 25,93 է:

Անգլիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Դոնքասթերը» սեփական հարկի տակ կխաղա Պրեմիեր լիգան ներկայացնող «Սթոք Սիթիի» հետ: «Սթոքի» պես թիմերը մեծ ուշադրություն են դարձնում գավաթային հանդիպումներինմ եւ հատկապես՝ Անգլիայի գավաթին: Չնայած թիմը խաղալու է դրսում, բայց հարձակման գծում ունենալով Շաքիրիի, Արնաուտովիչի եւ Կրկիչի պես խաղացողներ, կարծում եմ, կկարողանա հաղթել: Այստեղ կարելի է վերցնել պարզապես «Սթոքի» հաղթանակը:

«Սեւիլիան» կընդունի Բիլաբոյի «Աթլետիկին»: Այս թիմերի հանդիպումները հիմնականում գոլառատ են ստացվում: Բասկերի նախորդ այցելությունը «Ռամոս Սանչես Պիսխուան» հաջող չէր (0:2): Այնուամենայնիվ, Էռնեստո Վալվերդեի ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ են մեկնում Անդալուսիա: Նրանք վերջին հինգ խաղերում անպարտելի են, ինչը չես ասի Ունայ Էմերիի թիմի մասին, որը նախորդ տուրում 1:2 հաշվով զիջեց Գրանադային: Ճիշտ է, «Սեւիլիան» տնային թիմ է եւ սեփական հարկի տակ վերջին հինգ խաղերում գոլ բաց չի թողել, բայց կարծում ենք, որ բասկերն ունակ են գոնե մեկ գոլ խփել: Խաղադրույք ենք կատարում, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Զինեդին Զիդանի առաջին պաշտոնական հանդիպումը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում «Դեպորտիվոյի» դեմ է: Դեպորն այս տարի բավական հաջող է հանդես գալիս, ընթանում է յոթերորդ հորիզոնականում: Այնուամենայնիվ, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հյուրերը ոչ մի շանս չունեն: Կարծում ենք՝ «սերուցքայինները» ոչ մի խնդիր չեն ունենա եւ վստահ հաղթանակ կտոնեն՝ խփելով ավելի քան 3 գոլ:

Ա Սերիայի առաջատարը մրցելու է առաջնության անակնկալի հետ: Ի զարմանս բոլորի՝ «Սասուոլոն» ընթանում է 6-րդ հորիզոնականում եւ դեռեւս հավակնում է եվրագավաթային ուղեգրերի: Իր հերթին՝ «Ինտերը» վերջապես ճգնաժամից դուրս է եկել եւ այս տարի պայքարում է չեմպիոնության համար: Առաջատարի դերում մնալու համար անհրաժեշտ է սեփական հարկի տակ հաղթանակ տանել: Սպասվում է ոչ արդյունավետ ֆուտբոլ, քանի որ «Ինտերի» հանդիպումները այս տարի սակավագոլ են լինում: Ի դեպ, 12 հաղթանակներից 9-ը ավարտվել է 1:0 հաշվով: Կարելի էր առաջարկել տոտալ 1,5 գոլերից քիչ տարբերակը, բայց Սասուոլոն լավ հարձակվողներ ունի առջեւում եւ կարող է պատժել «Ինտերի» պաշտպաններին: Այդ պատճառով, առաջարկում ենք գոլերը տոտալ 2,5 քիչ խաղադրույքը:

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի մյուս խաղում առաջնության նորեկը տանը խաղալու է չեմպիոնության համար պայքարող «Նապոլիի» հետ: «Նապոլին» այս տարի արդյունավետությամբ է աչքի ընկնում, իսկ թիմի կազմում փայլում է Ա Սերիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Գոնսալո Իգուաինը: Կարծում ենք, որ Իգուաինն ու ընկերները կկարողանան նպաստել նրան, որ առաջին կեսում գոլերը 1,5-ից շատ կլինեն:

Էքսպրես: Պարտված
Պրիմերա, 19-րդ տուր
23:30/9 հնվ
«Ռեալ Մադրիդ» - «Դեպորտիվո»
Անգլիայի գավաթ, 1/32 եզր.
19:00/9 հնվ
«Դոնկաստեր» - «Սթոք»
Պրիմերա, 19-րդ տուր
21:15/9 հնվ
«Սեւիլիա» - «Աթլետիկ»
Ա Սերիա, 19-րդ տուր
00:00/5 հնվ
«Ինտեր» - «Սասուոլո»
Ա Սերիա, 19-րդ տուր
18:00/10 հնվ
«Ֆրոզինոնե» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
56% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 9 մարդ
Կհաղթի՛ 56%
Չի՛ հաղթի 44%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ