Ազգերի լիգա. Էքսպրես խաղադրույք՝ 5․54 գործակցով

22:45, 07 հնս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Ազգերի լիգայի հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 5․54։

Գերմանիա – Անգլիա

Գերմանիայի հավաքականի խաղը չտպավորեց առաջին տուրում։ Թիմը տիրում էր նախաձեռնությանն Իտալիայի հետ խաղում, բայց չկարողացավ հաղթական արդյունքի հասնել՝ 1։1։

Անգլիան շատ վատ հանդիպում անցկացրեց Հունգարիայի հավաքականի դեմ։ Ճիշտ է, թիմը հիմնական կազմով չէր խաղում, բայց նույնիսկ այդ ֆուտբոլիստներով պետք է հաղթեր Հունգարիայի նման մրցակցին։ Անգլիացիներն անսպասելի պարտվեցին 0։1 հաշվով։

Հաշվի առնելով առաջին տուրը, գերմանացիները պետք է հաղթեն այս խաղում, որը կայանալու է Մյունխենում։ Ընտրում եմ Գերմանիան չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․79 գործակիցը։

Իտալիա – Հունգարիա

Հունգարիան փայլուն խաղաց Անգլիայի դեմ։ Թիմը շատ լավ էր գրոհում, վտանգավոր հակագրոհներ անցկացնում։ Հունգարացիները հաղթեցին նվազագույն հաշվով։

Իտալացիների համար դժվար կլինի խաղալ գերմոտիվացված հունգարացիների դեմ։ Մանչինին նախորդ խաղում լիովին փոխել էր թիմի կազմը։ Իտալացիների կազմում էին Նյոնտոն՝ «Ցյուրիխից», Սկամական՝ «Սասուոլոյից»։ Թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին։

Իհարկե, Իտալիային չի բավարարում փորձն ու խաղակցվածությունը։ Կարծում եմ, որ թիմը չի կարող հաղթել խոշոր հաշվով։ Ընտրում եմ Հունգարիայի ֆորա (+1.5) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․74 գործակիցը։

Լիտվա – Թուրքիա

Լիտվան համեստ թիմ ունի։ ԱԱ-2022-ի ընտրական փուլում նույնիսկ Հյուսիսային Իռլանդիայի և Բուլղարիայի ֆոնին, թիմը խմբում վերջին տեղը զբաղեցրեց։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում Լիտվան ընդգրկված էր Բելառուսի, Ալբանիայի և Ղազախստանի հետ նույն խմբում և զբաղեցրեց 3-րդ տեղը։

Թուրքիայի հավաքականը չկարողացավ ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճել՝ փլեյ-օֆֆում ճանապարհը զիջելով պորտուգալացիներին։ Դա նշանակում է, որ Ազգերի լիգան թիմի գլխավոր մրցաշարն է լինելու։ Առաջին տուրում թուրքերը 4։0 հաշվով ջախջախել են Ֆարերյան կղզիների հավաքականին։ Ընտրում եմ Թուրքիայի ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 1․78 գործակցով։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Էքսպրես: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/7 հնս
Գերմանիա – Անգլիա
Ազգերի լիգա
22:45/7 հնս
Իտալիա – Հունգարիա
Ազգերի լիգա
22:45/7 հնս
Լիտվա – Թուրքիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ