Սպորտային խաղադրույքներ. «Սելտա» — «Բարսելոնա». կատալոնացիները կհաղթեն գոլառատ խաղում

22:45, 02 հկտ 2016
Բուքմեյքերների Ռեյտինգը կանխատեսում է անում Պրիմերայի յոթերորդ տուրի «Սելտա» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Կարծում ենք, որ հյուրերը կհաղթեն գոլառատ խաղում:

«Սելտան» բավական վատ մեկնարկեց մրցաշրջանը, սակայն հիմա կարծես ընթացք է հավաքել: Վերջին երկու տուրերում Վիգոյից թիմը հաղթել է «Սպորտինգին» և «Էսպանյոլին»: Ջիուզեպե Ռոսիի տրանսֆերը շատ լավ ձեռքբերում էր ակումբի համար: Ասպաս, Հուգո Մալիո, Պաբլո Հերնանդես, Ռոնկալյա, Գվիդետտի: Բավական լավ և փորձառու ֆուտբոլիստներ ունի «Սելտան»:

«Բարսելոնան» «Աթլետիկոյի» հետ ոչ-ոքիից հետո 5:0 հաշվով ջախջախեց Խիխոնի «Սպորտինգին», իսկ Չեմպիոնների լիգայում արտագնա խաղում հաջողության հասավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (2:1): Այս ամենն առանց Մեսսիի:

Նախորդ մրցաշրջանում «Սելտան» տանը 4:1 հաշվով ջախջախեց «Բարսային»: «Բարսելոնան» պատասխանեց տանը 6:1 հաշվով հաղթանակով: Պատմությունը դժվար կրկնվի, բայց կարծում եմ, որ «Բարսելոնան» կկարողանա հաղթել: Սակայն կհաղթի գոլառատ խաղում: Մեսսիի բացակայությունն այդքան էլ չի զգացվում, քանզի Սուարեսն ու Նեյմարը շատ լավ են համագործակցում ու փայլուն մարզավիճակում են, իսկ «Սելտայի» ուժեղ կողմը հենց հարձակման գիծն է: Գոլերը տոտալ 2,5-ից շատ և «Բարսելոնայի» հաղթանակ:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, յոթերորդ տուր
22:45/2 հկտ
«Սելտա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ