Սպորտային խաղադրույքներ. «Սանդերլենդն» ու «Լիվերպուլը» միասին 2.5-ից շատ գոլ կխփեն

23:45, 30 դկտ 2015
Խաղում է
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում կհանդիպեն «Սանդերլենդը» եւ «Լիվերպուլը»: Խաղը կկայանա այսօր՝ «Սթեդիում օֆ Լայթ» ստադիոնում:

Նախորդ տուրում «Լիվերպուլը» կարողացավ չորսխաղյա ընդմիջումից հետո կրկին հաղթել, այն էլ առաջնության այդ պահի առաջատար «Լեսթերին»: Յուրգեն Կլոպի թիմը ողջ խաղի ընթացքում առավելություն ուներ եւ կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց բավարարվեց մեկ գոլով:

Ինչ վերաբերում է «Սանդերլենդին», ապա թիմը վերջին չորս խաղերում միայն պարտվել է: Սեմ Էլարդայսի թիմն այդ խաղերում սեփական դարպասն ընդունել է 10 գոլ: Ճիշտ է, երեք խաղերում էլ կարողացել է թրջել հաշիվը:

«Լիվերպուլը» նույնպես շատ է բաց թողնում: Վերջին հինգ խաղերում «Նյուքասլից» եւ «Ուոթֆորդից» կրած պարտություններից (0:2, 0:3) բացի թիմը սեփական հարկի տակ գոլառատ ոչ ոքի է խաղացել «Վեսթ Բրոմվիչի» հետ (2:2):

Նշեմ նաեւ, որ «Սանդերլենդը» վերջին անգամ «Լիվերպուլին» հաղթել է 2012 թվականի մարտին՝ 1:0 հաշվով: Վերջին երեք անձնական խաղերում թիմերը միասին ընդամենը 4 գոլ են խփել, բայց դա չի խանգարում կանխատեսել գոլառատ ֆուտբոլ:

Կարծում եմ՝ այս խաղում թիմերը կփոխանակվեն խփած գնդակներով եւ կլինի տոտալ 2.5-ից շատ գոլ:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 19-րդ տուր
23:45/30 դկտ
«Սանդերլենդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ