Սպորտային խաղադրույքներ. Ռաֆայել Նադալ — Ֆերնանդո Վերդասկո. Ռաֆայի համար հեշտ չի լինի

06:30, 19 հնվ 2016
Հունվարի 19-ին Australian Open-ի տղամարդկանց մենախաղերի առաջին շրջանում կմրցեն թենիսիստներ Ռաֆայել Նադալն ու Ֆերնանդո Վերդասկոն: «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով թենիսիստների վերջին հանդիպումների արդյունքները, առաջարկում է սեթերի ֆորայով (+2,5) խաղադրույք կատարել Ֆերնանդո Վերդասկոյի հաղթանակի վրա:

Նադալն այս մրցաշարին վատ տրամադրությամբ չի մոտենում: Նրան հաջողվեց կատարելագործել խաղը՝ բարելավել տեղաշարժը կորտում, հարվածների որակը և մատուցումների ուժը:

Մրցաշրջանի սկզբում Նադալն ու Վերդասկոն խաղացին Դոհայում, որտեղ պարտվեցին Նովակ Ջոկովիչին: Եթե Նադալը հասավ մինչև եզրափակիչ, ապա Վերդասկոն արդեն 2-րդ շրջանում դուրս մնաց պայքարից:

Այս խաղում խաղադրույք ընտրելու համար առաջարկում եմ օգտվել վիճակագրությունից: Թենիսիստների վերջին 3 անհատական հանդիպումներում Վերդասկոյին հաջողվել է ամենաքիչը 1 սեթ հաղթել: Հաշվի առնելով այն, որ Նադալը վերջերս սիրում է իր համար խնդիրներ ստեղծել, կարծում եմ, որ այս խաղում կարող ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Վերդասկոն այս անգամ էլ ամենաքիչը 1 սեթում կհաղթի:

Ռաֆան կհաղթի առաջին սեթում, այնուհետև կդանդաղեցնի խաղը և կսկսի խաղալ կորտի միջնամասում, խաղի սրությունը կկորի: Հենց սրանից էլ կօգտվի Վերդասկոն, ով գիտի, թե ինչպես խաղալ Նադալի դեմ: Իհարկե, 16 խաղերից միայն երկուսում է Վերդասկոն Նադալին հաղթել, բայց այդ 2 հաղթանակները նա գրանցել է վերջին 3 խաղերում:

Օրդինար: Հաղթած
Australian Open 2016
06:30/19 հնվ
Ռաֆահել Նադալ — Ֆերնանդո Վերդասկո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ