Սպորտային խաղադրույքներ. «Ուոթֆորդ» — «Տոտենհեմ». երկու թիմերն էլ գոլ կխփեն

19:00, 28 դկտ 2015
Խաղում է
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Ուոթֆորդը» կընդունի «Տոտենհեմին»: Երկու թիմերն էլ գտնվում են մրցաշարային աղյուսակի վերնամասում, այդ պատճառով կարելի է սպասել լարված հանդիպման: 

18-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ջախջախեց «Նորվիչին» (3:0), իսկ «Ուոթֆորդը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ (2:2):

Երկու թիմերն էլ գտնվում են լավ մարզավիճակում, վերջին հանդիպումներում շատ գոլեր են խփում եւ քիչ բաց թողնում: Հիանալի մարզավիճակում են թիմերի լավագույն հարձակվողները՝ նիգերիացի Օդիոն Իգալոն եւ անգլիացի Հարի Քեյնը: 26-ամյա Իգալոն «Ուոթֆորդի» կազմում ռեկորդ սահմանեց «Չելսիի» հետ խաղում՝ գոլ խփելով ԱՊԼ-ի 5 անընդմեջ խաղերում: Իսկ ընդհանուր առմամբ, Իգալոն դարձել է 13 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Իգալոյի հակառակորդ Հարի Քեյնը նույնպես հետ չի մնում: 2015 թվականին «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվողը արդեն 27 գոլ է խփել ԱՊԼ-ում, ինչը «խթանների» նոր ակումբային ռեկորդն է: «Նորվիչի» հետ խաղում դուբլ ձեւակերպելով՝ Քեյնը վերջին 9 խաղերում իր գոլերի թիվը հասցրեց տասի:

«Ուոթֆորդը» չի պարտվում արդեն 5 խաղ շարունակ՝ խփելով 11 եւ բաց թողնելով 4 գոլ (ընդ որում, բոլորը մրցակցի հարկի տակ): «Տոտենհեմը» նույնպես 5 խաղում (այդ թվում Եվրոպա լիգան) խփել է 11 գնդակ: «Տոտենհեմը» ունի ԱՊԼ-ի լավագույն պաշտպանությունը՝ 14 բաց թողած գնդակ («Ուոթֆորդը» նույնպես քիչ է բաց թողնում՝ 18): Բայց այնուամենայնիվ, 1,80 գործակցով խաղադրույք եմ կատարում նրա վրա, որ «երկու թիմերն էլ գոլ կխփեն»: Հավատում եմ Քեյնին եւ Իգալոյին:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ 2015/16
19:00/28 դկտ
«Ուոթֆորդ» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ