Սպորտային խաղադրույքներ. «Ինտեր» — «Բոլոնյա». տանտերերն առավելություն կունենան երկրորդ խաղակեսում

00:00, 18 հնվ 2017
Խաղում է
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ինտերը» «Ջուզեպե Մեացցա» մարզադաշտում կընդունի «Բոլոնյային»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ տանտերերն առավելություն կունենան երկրորդ խաղակեսում և կհաղթեն: 

«Ինտերը» շատ լավ թափ է հավաքել Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ: Ա Սերիայի վերջին 5 խաղերում թիմը նույնքան հաղթանակ է տարել, որի շնորհիվ բարելավել է մրցաշարային գործերն ու այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ 4 միավորով զիջելով 4-րդ տեղում ընթացող «Լացիոյից»:

Այժմ «Ինտերը» սեփական հարկի տակ մրցելու է «Բոլոնյայի» հետ: Վերջինս Ա Սերիայի նախորդ 5 խաղերում երկուական անգամ հաղթել է ու պարտվել, մեկ խաղ էլ ավարտել ոչ-ոքի: Միջակ թիմ է, որը ոչ մի բանի համար չի պայքարում: Այո, գավաթում կփորձեն ինչ-որ հաջողություններ գրանցել, բայց կարծում եմ, որ ներկայիս «Ինտերին» դժվար թե «Բոլոնյան» կարողանա հաղթել:

Ուսումնասիրելով «Ինտերի» վերջին 5 խաղերը՝ այսպիսի մի հետաքրքիր բանի կհանդիպենք. այդ հանդիպումներում «ներաձուրիները» խփել են 11 գնդակ, որոնցից իննը երկրորդ խաղակեսում: Կարելի է հենց այս փաստից էլ հիմնվել. գավաթային հանդիպում է, առաջին խաղակեսում, ամենայն հավանականությամբ, թիմերը միմյանց կհետախուզեն, իսկ երկրորդ կեսում կանցնեն գործի: Այդ պատճառով էլ ընտրում եմ «երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կլինի» խաղադրույքը: Գործակիցը 2,01 է: Եվ երկրորդ խաղադրույքը՝ «Ինտերի» հաղթանակը երկրորդ խաղակեսում: Արդեն նշվեց, որ Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ միլանցիները շատ լավ են անցկացնում հատկապես երկրորդ կեսը և իմաստ կա խաղալ այս տարբերակով:

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
00:00/18 հնվ
«Ինտեր» - «Բոլոնյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
00:00/18 հնվ
«Ինտեր» - «Բոլոնյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ