Սպորտային խաղադրույքներ. «ԲԿՄԱ»-ի ու «Տոտենհեմի» միջև հանդիպումը այդքան էլ գոլառատ չի ստացվի

22:45, 27 սպտ 2016
Խաղում է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում ուժերը կչափեն «ԲԿՄԱ»-ն ու «Տոտենհեմը»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատությամբ աչքի չի ընկնի ու խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել տոտալ 2-3 գոլի վրա: 

Թիմերը տարբեր կերպ սկսեցին Չեմպիոնների լիգան: «ԲԿՄԱ»-ն բնավորություն ցույց տվեց «Բայերի» հետ խաղում և առաջին խաղակեսի ավարտին 0:2 պարտվելու ժամանակ երկու րոպեում կարողացավ չեզոքացնել երկու գնդակի տարբերությունը և ի վերջո հանդիպումն ավարտել 2:2 հաշվով: Դա լավ արդյունք է ռուսական թիմի համար, հաշվի առնելով այն, որ թիմը խաղում էր հյուրընկալվելիս: Ինչ վերաբերում է «Տոտենհեմին», ապա թիմն անսպասելիորեն տանը տհաճ պարտություն կրեց «Մոնակոյից»: Մեկնարկն անհաջող ստացվեց լոնդոնցիների համար և միանգամից երկու գնդակ ընդունեցին սեփական դարպասը, իսկ այնուհետև կարողացան միայն մեկ գոլով պատասխանել ու ի վերջո պարտվեցին:

Այժմ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը պետք է շտկի դրությունը հեռավոր Ռուսաստանում: Թիմն այս խաղին մոտենալու է ֆավորիտի կարգավիճակով, իսկ դա նշանակում է, որ ուզած-չուզած խաղալու է առաջին համարով: Բացի այդ, առաջին խաղում «խթանները» պարտություն են կրել: «ԲԿՄԱ»-ն ևս զերծ չի մնա գրոհներ անցկացնելուց, բայց ավելի շատ երկրորդ համարով կխաղա:

Երկու թիմերն էլ լուրջ կորուստներ ունեն: Եթե «բանակայինները» զրկված են Ալան Ձագոեվից, ապա «խթանների» կազմում բացակայելու է թիմի առաջատարներից մեկն ու ԱՊԼ-ի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը: Հարցականի տակ են Մուսա Դեմբելեի, Էրիկ Դայերի, Դեննի Ռոուզի ու Մուսա Սիսոկոյի մասնակցությունները:

Այսպիսի պայմաններում, կարծում եմ, որ տրամաբանական է խաղադրույք կատարել տոտալ 2-3 գոլի վրա: Ճիշտ է՝ Քեյնի ու Ձագոեվի կորստները լուրջ են, բայց կան այլ ուժեղ կատարողներ, որոնք կարող են խաղի ելք վճռել: Թիմերի պաշտպանությունները չեն փայլում և նրանցից մեկի գոլ խփելու դեպքում մյուսը ձգտելու է հավասարեցնել հաշիվը և կարող է հասնել դրան կամ կրկին գոլ բաց թողնել հակագրոհի ժամանակ:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր
22:45/27 սպտ
«ԲԿՄԱ» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ